...

Վաստակդ ուրիշները կգնահատեն

Վաստակդ ուրիշները կգնահատեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ երկրորդ նախագահը նաև կուսակցություն է ձևավորում, սակայն, մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն անձամբ դեմ է նոր կուսակցություն ստեղծելուն, նա քաղաքական շարժում ձևավորելու կողմնակից է։ Եվ կարծում է, որ ինքը կարող է քաղաքական գործունեություն ծավալել բացառապես որպես պետական գործիչ, այլ ոչ թե կուսակցական»։

«ՉԻ». Իսկապես, ի՞նչ կուսակցություն բացի, որքան պետք է, ունի՝ տարատեսակ անուններով և փաթեթավորմամբ: Եթե կուսակցություն բացի, ուրեմն «Բարգավաճին», ռեֆորմիստներին և մնացածին պետք է տանի ամառանոց: Բացի դրանից, դեռ 22 տարի առաջ է ասել՝ իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է: Կուսակցություն բացելու դեպքում ստիպված է լինելու 3 միլիոն մարդու անդամատոմս տալ, իսկ համագումարների համար Արարատյան դաշտավայրը վարձակալել:

Ինչ վերաբերում է պետական գործիչ երևակայելուն: Միգուցե և պետական գործիչ է, պարզապես պետք է հասկանալ՝ հատկապես ո՛ր երկրի պետական գործիչ է: Հայաստանի տարբերակը միանգամից պետք է բացառել: Հայաստանի պետական գործիչը հեղաշրջում չէր անի, ընտրություններ չէր կեղծի, բանակը չէր հանի ժողովրդի դեմ, պետական սեփականությունը կոպեկներով չէր սեփականաշնորհի իր ընտանիքի անդամներին և մտերիմներին: Պետական գործիչը Հայաստանի գույքը չէր նվիրի օտարին:

Քոչարյանի ծառայությունները կարող են գնահատել հատկապես երկու պետություններ, սակայն նրանք էլ կդժվարանան նրան պետական գործչի կարգավիճակ շնորհել: Նման դեպքերում վաստակը գնահատում են թաքուն՝ շնորհելով հատուկ ծառայությունների շքանշաններով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ