...

Փորձեք ստվերում գրել

Փորձեք ստվերում գրել

Իշխանական ծագում ունեցող Civic.am կայքը հետևյալ գլխագրով՝ «Ընդդիմադիր ճակատում պառակտումներ են սպասվում. մանրամասներ գաղտնի հանդիպումից» լուր է հրապարակել: Նրանում մասնավորապես ասվում է. «Քիչ առաջ Civic.am-ին տեղեկացրին, որ Սևանի հյուրանոցներից մեկում, որն, ըստ մամուլի, պատկանում է «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, դաշնակցական Իշխան Սաղաթելյանին, կայացել է վերջինիս հանդիպումը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հետ: Ականատեսների վկայությամբ, Վանեցյանը Իշխան Սաղաթելյանին առաջարկել է միանալ իրենց թիմին, քանի որ Քոչարյանի՝ խայտաբղետ ու միայն փողի շուրջ հավաքված թիմը ոչ մի հեռանկար չունի»։

«ՉԻ». Հետաքրքիր է՝ շոգը ինչ ազդեցություն է ունեցել լուրի հեղինակի վրա այս տեքստը գրելիս: Ամենայն հավանականությամբ՝ որոշիչ: Գրել է բաց երկնքի տակ, մի քանի ժամ արևի ճառագայթների ուղիղ ազդեցության ներքո:

Իշխան Սաղաթելյանը ո՞վ է, որ որոշի, թե Դաշնակցությունը որտեղ պետք է լինի: Եթե այդ կուսակցության իրական տերերը որոշեն, ապա Դաշնակցությունը դաշինք կկազմի անգամ Ալ-Ղայիդայի կամ թալիբների հետ: Այնպես որ՝ մեկը, ով փորձում է Դաշնակցությանը հանել Քոչարյանի ազդեցության տակից, հաստատ չի բանակցի Սաղաթելյանի հետ:

Կամ՝ Վանեցյանի թիմը ինչի՞ շուրջ է հավաքված, եթե ոչ փողի: Իսկ Քոչարյանը հաստատ նրանից շատ փող ունի: Մեծ փողի շուրջ հավաքված մարդկանց չեն առաջարկում հավաքվել ավելի քիչ փողի շուրջ: Հասկացանք, որ դաշնակ են, բայց փող հաշվել գիտեն:

Այնպես որ՝ ճիշտը ստվերում գրելն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ