...

Պուտինը շնորհավորախեղդ կանի Քոչարյանին

Պուտինը շնորհավորախեղդ կանի Քոչարյանին

«Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը հսկայական նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար, այդ թվում` ներքին կյանքում, որքան էլ իշխանություններն ասեն՝ չէ, այդպես չէ, բայց ամիսներ առաջ փորձ է արվել նենգափոխել ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, թե այդ կալանքը հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենա»,- «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և վստահեցրել, որ իր հետ հեռախոսազրույց է ունեցել այդ պաշտոնյան ու հավաստիացրել, որ ինքը նման բան չի ասել։

«Ես հուսով եմ, որ հարաբերությունները կպահպանվեն, քանի դեռ այս կնճիռները վերացված չեն, բայց ես չեմ կարող երաշխավորել, որ այդպես կլինի նաև հետագայում։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Մեկ ամիս առաջ ռուսական հեղինակավոր պարբերականներից մեկում արտահոսք եղավ, ինչը պատահական չէր, որ եթե նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքը չվերացվի, հայ-ռուսական հարաբերությունները կարող են տուժել։ Ես հուսով եմ, որ դրանք չեն տուժի և մեր ժողովուրդը վնասներ չի կրի»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։

«ՉԻ». Հայտնի ֆիլմում ասում է՝ «и тебя вылечат»: Հիմա այս տղայինն է: Վիկտոր ջան, կամ գնա պառկի շեֆի կողքը և երկար ստացիոնար բուժում ստացի, կամ էլ խոստովանական ցուցմունք գրի, որ ձախողված գործակալ ես: Երրորդ ճանապարհ փնտրել պետք չէ:

Օրինակ, ի՞նչ ազդեցություն պետք է ունենա Քոչարյանի հետագա պատիժը հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հնարավոր են մի քանի սցենարներ:  

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը շատ տոներ ունի: Հաշվի առնելով, որ Քոչարյանը մինչև 1988 թվականը աշխատել է Ստեփանակերտի մետաքսի ֆաբրիկայում, ուրեմն Պուտինը տեքստիլագործի օրվա կապակցությամբ կշնորհավորի նաև Քոչարյանին: Պուտինը կշնորհավորի նաև Քոչարյանի փետրվարի 23-ը՝ սովետական բանակի օրվա կապակցությամբ: Հարաբերությունները էլ ավելի սրելու համար կշնորհավորի տիկին Բելլայի մարտի 8-ը, իսկ առանձին ուղերձով կցավակցի Քոչարյանին ծախսի տակ ընկնելու համար: Կշնորհավորի Քոչարյանին հունիսի 1-ի կապակցությամբ՝ երեխաներ ունենալու համար: Չի բացառվում, որ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում տեղի ունենա հրավառություն: Առևտրի ոլորտի աշխատողի օրվա կապակցությամբ նույնպես կլինի շնորհավորանք՝ հատուկ շեշտելով Քոչարյանի անուրանալի դերակատարումը Գույք պարտքի դիմաց գործարքի մեջ: Հետախույզի օրվա կապակցությամբ հրապարակային շնորհավորանք չի լինի: Քանի որ առաքելությունը դեռ ավարտված չէ՝ կբավարարվեն ՖՍԲ-ում գաղտնի պարգևատրմամբ:

Ինչ վերաբերում է ռուսական հայտնի պարբերականների հրապարակումներին: Քոչարյանը ճիշտ կանի հաշիվ-ապրանքագրեր պահանջի Վիկտորից, որովհետև դրա արդյունքում ինքը լիքը մակուլատուրա կունենա, իսկ գրասենյակի ղեկավարը այդ գործարքների վրա հարստություն կդիզի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ