...

Փոխվել է, շատ է փոխվել

Փոխվել է, շատ է փոխվել

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը իր թելեգրամյան էջում գրել է. «Քոչարյանը փոխվել է։ Եվ դրա վկայությունն է նրա ակտիվ քաղաքական քարոզարշավը։ Որովհետև նա էլ շատերի նման կարող էր մի կողմ քաշվել։ Բայց չարեց։ Զրպարտության բազմամյա չարամիտ և սև քարոզչությունից հետո, հազարավոր մարդիկ, որոնք պատրաստվում են ապրել Հայաստանում, իրենց իրական հույսերը կապում են նրա հետ»:

«ՉԻ». Հա, իսկապես, շատ է փոխվել: Առաջ որ իրեն բարևում էին, ծանր հետևանքներ էին լինում: Իսկ հիմա որ բարևում են, մի կերպ իրեն զսպում է:

Առաջ հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծման հաղթողական ծրագիր ունի, հիմա հայտարարում է, որ մի 30 տարի էլ կձգձգեր բանակցությունները:

Առաջ ասում էր, որ իր օրոք Հայաստանում կոռուպցիա չկար, հիմա հայտարարում է, թե իր ընտանիքը Հայաստանի 200 ամենահարուստ ընտանիքների թվում է:

Առաջ ասում էր, որ գիրք կարդալ չի սիրում ու հայերեն չգիտի, իսկ հիմա հայտարարում է, որ ամենակարևորը կրթությունն է:

Առաջ ասում էր՝ ոչ մի թիզ, իսկ հիմա՝ արժանապատիվ խաղաղություն:

Առաջ ասում էր՝ կրիլ դենք, իսկ հիմա՝ կրելու ենք: 

Առաջ ասում էր՝ մասանդրա, իսկ հիմա՝ Կուշտունիցա:

Փոխվել է, բա իհարկե փոխվել է: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1006 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ