...

Քաղաքագետը լռում է մեկ կենտրոնից ղեկավարվող ապուշների բանակի մասին

Քաղաքագետը լռում է մեկ կենտրոնից ղեկավարվող ապուշների բանակի մասին

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ապուշների մի բանակ կարծում է, թե վիրուսից կամ համաճարակից լավ հասկանալու և լավ դատելու համար անհրաժեշտ է բժիշկ և համաճարակաբան լինել:
Ապուշների մի բանակ կարծում է, թե սարը հանք դարձնելուն ընդդիմանալու համար անպայման պետք է պրոֆեսիոնալ և երկարամյա բնապահպան լինել, իսկ արագիլներին փրկելու ջանքեր անելու իրավունք ստանալու համար` միայն ու միայն կենդանաբան, վատագույն դեպքում գոնե դարձյալ բնապահպան:

Ապուշների նույն բանակը կարծում է, թե ավիացիայի խնդիրներից հասկանալու համար անհրաժեշտ է անպայման օդաչու կամ գոնե այդ թեմայով դիպլոմային գրած երիտասարդ կին լինել:

Ապուշների նույն բանակը, սակայն, կարծում է, որ կա մեկ բացառություն միայն. և դա իրենց կուռք, բարձրագույն կրթական հաստատություն չավարտած լրագրող-երկրի ղեկավարն է, որն ամեն ինչից հասկանում է, ամեն մասնագիտության տիրապետում է և ուղղակի ժողովրդի իմաստուն հայրն է:

Ապուշների բանակ: Սարսափելի մի բանակ»:

Տարօրինակ է, որ քաղաքագետը երկրի համար վտանգավոր ապուշների բանակի մասին մոռացել է։ Հավելենք։ 

Ապուշների մի բանակ կա, որ մտածում է, թե կարելի է երկիրն անվերջ թալանել ու չպատժվել։

Ապուշների այդ նույն բանակը մտածում է, որ խաղաղ ցուցարարների վրա կարելի է կրակել, արդյունքում լինի 10 զոհ, ու ոչ ոք պատասխանատվության չենթարկվի։

Ապուշների այդ նույն բանակը կարծում է, որ կարելի է ապատեղեկատվություն տարածել, թե Հայաստանի ՔԱԿ-ը զրկվել է լիցենզիայից, և ՔԱԿ-ի ղեկավար երիտասարդ կինն իրավունք չունի մայրանալու։

Ապուշների այդ նույն բանակը կարծում է, որ կարելի է ԱՆ-ի հրաժարականը պահանջել այն դեպքում, երբ նախարարը ոչ միայն կորոնավիրուսի դեմ է հրաշալի պայքարում, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նույն ապուշների տերերի դեմ է պայքարում, և պաշտոնը ստանձնելուն պես համակարգում բարեփոխումներ էր իրականացնում։ 

Ապուշների այդ նույն բանակը երկրի անվտանգությունը երաշխավորող բանակը թալանողներին հերոսացնում է և ոչ մի դեպքում չի պատկերացնում, թե բանակը թալանողները պիտի պատասխանատվության ենթարկվեն։ 

Եվ վերջապես, ապուշների այդ նույն բանակը քսան տարի կերակրատաշտի մատույցներում է եղել ու հիմա էլ պայքարում է, որ իրենց տերերը վերադառնան, և իրենք շարունակեն իրենց բարեկեցիկ կյանքը։

Ապուշների այդ նույն բանակը այնքան ապուշ է, որ չի հասկանում, որ իրենց տերերին վերադարձ չկա։ Չնայած, ինչքան էլ որ ապուշ են, իրենք էլ գիտեն, որ իրենց տերերին վերադարձ չկա, պարզապես ուզում են ապակայունացնել։

Բայց, չգիտես ինչու, քաղաքագետը լռում է երկրին վտանգ սպառնացող ապուշների բանակի մասին, որը ղեկավարվում է մեկ կենտրոնից։

Ապուշների բանկ։ Երկիրը կործանողների բանակ։

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ