...

Քաղաքական համակրանքներն ավելի հաճախ է փոխում, քան մազերի գույնը

Քաղաքական համակրանքներն ավելի հաճախ է փոխում, քան մազերի գույնը

«- Իսկ Դուք որևէ քաղաքական ուժի սատարելո՞ւ եք կամ հնարավո՞ր է՝ որևէ ուժի ցուցակով մասնակցեք ընտրություններին։

- Ամեն ինչ էլ հնարավոր է։

- Կա՞ քննարկում քաղաքական ուժերի հետ։

- Կարծում եմ՝ այո։

- Ո՞ւմ հետ, ինչպե՞ս։

- Կասեմ:»։

Սա մեր հեղինակած բլից-հարցազրույցներից չէ: Սա հատված է Վալերիյ Օսիպյանի՝ «Հրապարակ» թերթին տված իրական հարցազրույցից:

«ՉԻ». Իսկապես, Օսիպյանի դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է: Այսօր կարող է լինել ծեծողների կառավարության ոստիկանության բարձրաստիճան սպա, այնուհետև գերի ընկնել, հետո դառնալ ծեծվածների կառավարության ոստիկանապետ, որոշ ժամանակ անց դառնալ օլիգարխի թիկնապահ, իսկ հիմա էլ որոշել զբաղվել քաղաքական գործունեությամբ, որպեսզի հետագայում նորից դառնա որևէ կառավարության անդամ: Իր դեպքում էական չէ՝ կրկին կհամալրի ծեծողների, թե ծեծվածների շարքերը, կարևորը՝ համալրի:

Պակաս զավեշտալի չէ մյուս պատասխանը՝ կարծում եմ կա քննարկում քաղաքական ուժերի հետ: Այսինքն՝ հստակ չգիտի՝ կա՞, թե՞ չկա: Ավելի ազնիվ կլիներ, եթե հայտարարեր՝ ռեզյումես ուղարկել եմ քաղաքական ուժերին, գնդակը իրենց դաշտում է: Կարձագանքեն՝ լավ, չեն արձագանքի՝ կրկին կարտագաղթեմ, Մոսկվա տեղ միայն մեկ օլիգարխ չկա:

Ամեն դեպքում, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք նպատակահարմար կգտնեն համալրվել Օսիպյանով, պետք է հիշեն՝ նա իր քաղաքական համակրանքներն ավելի հաճախ է փոխում, քան որոշ կանայք՝ մազերի գույնը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1006 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ