...

Քաղաքականության համբալը

Քաղաքականության համբալը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ) մասին գրել է.

«Բեմի համբալը...

Արա հլը խաղացածդ դերերը նայի, այ քնձռոտ, նոր խոսա Ծառուկյանի մասին:

Մի տղամարդ, որ կոպեկների համար տկլորանա, նա իրավունք ունի՞ պատվից ու հեղինակությունից խոսա:

Տո ա՜յ տկլոր, Ծառուկյանը քեզ կախվելու գործիք տրամադրելու մտադրություն չունի, ուրիշ տեղ ման արի:

Ինքը խոսում, ինքը ծիծաղում ա (հլը նայեք էս փուչիկի՝ 24news.am-ին տված հարցազրույցը...

Տո տզրուկ, էտ արդեն արվեստում կայացել ես, անցել ես քաղաքականությու՞ն:

Էս ու՞ր ա հասել Նիկոլը, որ մարտի ա հանել էս ղզիկին...»:

«ՉԻ». Քանի որ Սերգեյ Դանիելյանը Գևորգ Պետրոսյանի այս գրառումը իր էջում տեղադրել է, դրա համար մենք էլ ենք հանգիստ գրառումը ներկայացնում առանց կրճատման:

Չգիտենք էլ՝ ով է ավելի մեղավոր. Սերժ Սարգսյա՞նը, որ սրանց ժամանակին լավ չի բամփել, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որը... որը երկու տարի բան չարեց:

Բայց աշխարհն իսկապես շուռ է եկել, եթե.
-    ղազագիր գրածը խոսում է պատվից ու հեղինակությունից,
-    Ծառուկյանի գործիքը ուրիշներին գործիք է համարում,
-    ղզիկի ոճով հայհոյողը ղզիկությունից է խոսում,
-    քնձռոտ բառապաշար ունեցողը քնձռոտությունից է խոսում,
-    ուղեղից տկլորը տկլորությունից է խոսում,
-    ծաղրածուի արվեստում չկայացածը քաղաքականություն է անցնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2451 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ