...

Քաղցր ու համեղ. Վանիլային սուֆլեով տորթ

Քաղցր ու համեղ. Վանիլային սուֆլեով տորթ

Պատրաստեք ազնվամորիով այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները 
6 բաժնի համար

  • 500 գ շերտավոր խմոր
  • 2 ճ.գ. ժելատին
  • 500 գ մասկարպոնե պանիր
  • 1 բաժակ խիտ սերուցք
  • 200 գ ազնվամորի
  • 8 ճ.գ. շաքարավազ
  • 5 ճ.գ. շաքարի փոշի
  • 1 ճ.գ. կակաոյի փոշի
  • 1 թ.գ. վանիլային շաքարավազ

Պատրաստման եղանակը

  1. Խմորը 0.5 սմ հաստությամբ բացեք: Տեղադրեք վրան ջուր ցողած տապակի մեջ, վրան անցքեր արեք, տեղադրեք ջեռոցում մինչև պատրաստ լինելը:
  2. Ժելատինը վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրի մեջ թրջեք, բացեք գոլորշու վրա:
  3. Կրեմի համար պանիրը հարեք սերուցքի հետ: Ավելացրեք շաքարավազն ու վանիլային շաքարավազը, խառնեք: Ավելացրեք ժելատինը:
  4. Տարայի մեջ տեղադրեք տապակած կորժը, նրա վրա շարեք ազնվամորին, ապա կրեմը: Սառեցրեք:
  5. Մատուցելիս հանեք տարայի միջից, կտրատեք, վրան կակաոյի ու շաքարի փոշի ցանեք, ձևավորեք անանուխի տերևներով:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   498 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ