...

Քանի՞ անգամից ես հասկանում

Քանի՞ անգամից ես հասկանում

«Հարցը միայն Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Հարցը երբեք նիկոլը չի, այլ հհշիզմը, լևոնիզմը կամ ավելի ճիշտ կոսմոպոլիտիզմը, աշխարհաքաղաքացիությունը։ Միայն թե այս ամբողջը ստացավ Նիկոլի միջոցով առանձնահատկություն՝ պոպուլիզմ, համեմված թեթևսոլիկությամբ ու անհավասարակշռությամբ։ Սա ասում եմ, որպեսզի հասկանանք, որ կան ուժեր, որոնք փորձում են զոհելով Նիկոլին, փրկեն նիկոլիզմը, մենք պետք է զգոն լինենք՝ մեր փրկությունը արմատական լուծումների մեջ է։ Հարցը Նիկոլը չէ, այլ նիկոլիզմը։ Անցած երկար հրապարակային գործունեության ընթացքում, այդ ե՞րբ է եղել, որ այս մարդը, կամ իր շրջապատը, իր ուսուցիչը Արցախի հարցով հայկական շահերից մեկնած որևէ բան ասեն։ Նրանք միշտ էլ ազատագրված տարածքները մերը չեն համարել, իսկ Արցախի անկախությունը կամ միացումը գնահատել են իբրև ուտոպիա»։

Սա հատված էր ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի նախագահ Հրանտ Մարգարյանի ելույթից:

«ՉԻ». Ֆեյք թոշակի անցած, ժամկետանց դաշնակցականի տիպիկ գնահատական: Դաշնակցության ղեկավարումը տապալեց, հիմա էլ կամավորական շարժում է ձևավորում:

Ի՞նչ նիկոլիզմ, թե՞ որոշել ես հողմաղացներ հնարել, հետո դրա դեմ պայքարի անվան տակ փող հանգանակել և անձնական բարեկեցությանդ խնդիրները լուծել: Քոչարյանի ու Սարգսյանի իշխանության տարիներին տեղը տեղին լուծել ես անձնական բարգավաճման խնդիրներդ, հիմա ի՞նչ ես ուզում:

Եթե անգամ, նիկոլիզմի մի փոքր դրսևորումներ էլ կան, ապա դրա միակ մեղավորը Հրանտ Մարգարյանի նման կերպարներն են: Նրանց հրապարակային գործն ու խոսքն է ժողովրդի մի հատվածին ստիպում կառչած մնալ Նիկոլին: Մի պարզ պատճառով՝ տեսել են նրանց իշխանության մերկությունը և գիտեն, թե ինչ ախորժակով են վերադառնալու իշխանության:

Հ.Գ. Ամենայն հավանականությամբ Մարգարյանը դպրոցում եղել է «особо одаренный»: Միայն «особо одаренный»-ն հազար անգամ ասելուց հետո չի հասկանա, որ առաջին նախագահը կապ չունի Նիկոլի հետ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ