...

Սրանք ուրիշ լեզու չգիտեն

Սրանք ուրիշ լեզու չգիտեն

ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է. «Եթե չի կարողանում հեռանալ, ուրեմն պետք է հեռացնել Փաշինյանին»:

«ՉԻ». Իշխան Սաղաթելյանը հայտարարում է ջոկատներ ստեղծելու մասին: Բագրատ Եսայանը հայտարարում է, որ եթե Նիկոլը չգնա, «էն բանից են անելու»: Հրանտ Մարգարյանն էլ հայտարարում է, թե որպես վերջին «վարիանտ», Նիկոլին պետք է հեռացնել:

Հաստա՞տ 2020 թիվն է հիմա: Այնպիսի տպավորություն է, թե հետ ենք գնացել 1990-ականներ, երբ նույն այս դաշնակները ջոկատներ ստեղծելով, այն ժամանակվա իշխանությունների դեմ զինված գործողություններ էին պլանավորում: Մեկը մեկին նույն խոսքերն ու գործելաոճն է:
Բայց այն ժամանակ դաշնակների այդ ռոմանտիկ գործողությունները կանխվեցին, ՀՅԴ-ն փակվեց, երկիրը մի չորս տարի հանդարտվեց: 

Իմիջիայլոց, դաշնակների զինված ջոկատների ու ահաբեկիչների ծրագրերը խափանողների թվում հատուկ ծառայությունների ղեկավարներ Դավիթ Շահնազարյանն ու Սերժ Սարգսյանն էին, որոնք այսօր նույն դաշնակների հետ մի հարթակում են կանգնած: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ