...

Ուշադրությունից վրիպած հանգամանք

Ուշադրությունից վրիպած հանգամանք

ՀՅԴ լրատվամիջոց Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրել է. «Ժամանակին Տեր-Պետրոսյանի վարչակարգը ոչ միայն չմտավ արդեն անձնատուր եղած և գրեթե դատարկված Նախիջևան, այլև անխնա կասեցրեց Արցախի ազատագրման գործընթացը՝ արհեստական բազմաթիվ դժվարություններ ստեղծելով դեպի Քռի ավազան առաջացող հայկական զորաջոկատների համար։ Ցավոք, հետագա տարիներին ևս ոչ միայն ապրեց, այլև, ի վերջո, հաղթանակեց ՀՀՇ-իզմի այս ստրկամիտ մտածողությունն ու մոտեցումը՝ վերաճելով մերօրյա ողբերգության առանցքային հիմնաքարի»:

ՉԻ.- Էս ընդամենը մի փոքր հատվածն ենք մեջբերել: Որ ամբողջը կարդաք, հաստատ ձեր ֆազերը կգցի, որովհետև հոգեբանորեն պատրաստ չեք լինի զառանցանքների նման հեղեղին:

Հիմա պատկերացրեք. բա որ սա է դաշնակցական մամուլի խմբագիրը, բա էն ստորին վերջույթների մասին ի՞նչ ասես: 

Լավ, չենք էլ անդրադառնա այս անձնավորության մտքերին: Ինչ-որ բան բացատրել, դա էլ է անիմաստ. 130 տարի է, սրանց ինչ-որ հնարավոր է, փորձել են բացատրել, չի ստացվել: Մեր մոտ էլ չի ստացվի:

Բայց առիթը եկել է, մի բան ասենք. դե, որ Դաշնակցությունը պայքարել է Հայաստանի անկախության դեմ, դեմ է եղել անկախացմանը, մինչև հիմա էլ պայքարում է, դա նորություն չէ, բոլորդ էլ գիտեք: Ընդամենը 2 ուժ են դեմ եղել Հայաստանի անկախացմանը. Դաշնակցությունն ու Կոմունիստական կուսակցությունը: Ընդ որում, Կոմկուսը՝ վերապահումներով, որովհետև դա ԽՍՀՄ Կոմկուսի մի մասն էր, Կրեմլից ինչ ասեին, դա էլ անելու էին: Թե հիմա Կրեմլը ՀՅԴ-ին էլ էր ասել, որ պայքար տանի Հայաստանի անկախացման գործընթացի դեմ, չենք կարող ասել:

Բայց շատերդ կարող եք մոռացած լինել, որ Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է եղել, որը դեմ է եղել նաև... Արցախի անկախությանը: Պայքարել է Արցախի անկախության դեմ: Ամեն ինչ արել է, որպեսզի Արցախի ինքնուրույնությունը նվազագույնի հասցվի: Ավելի քան 20 տարի շարունակ: Բացի Դաշնակցությունից, մեկ էլ Ադրբեջանն է պայքարել Արցախի անկախության դեմ: 

Ասվածի վկայություններից մեկն էլ 2019-ի մայիսին ՀՅԴ պարագլուխներից մեկի՝ Հրանտ Մարգարյանի հայտարարությունն էր, մեջբերում ենք. «Վախենում եմ, որ մի օր Ադրբեջանը կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Վախենում եմ, որ այդ օրը մենք մեր դիմադրողականությունը կկորեցնենք և ասենք, պետք է հրաժարվենք ազատագրված տարածքներից, բայց իրականության մեջ մեզ այս Արցախն է պետք»:

Այո, ՀՅԴ-ին ահա այս Արցախն էր պետք. չճանաչված, բանակցություններից դուրս մղված, թուլացած: 

Ահա և ձեզ ևս մեկ բացատրություն, թե ինչու պարտվեցինք 2020-ի պատերազմում: Այնպես, ինչպես՝ 1920թ. հայ-թուրքական պատերազմում: Երկու դեպքում էլ հայրենիքը պահելու փոխարեն ստատուսներ էին գրում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ