...

Քանի Տիկոն սաղ ա․․․

Քանի Տիկոն սաղ ա․․․

«Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժվի, այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին»,- հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փաստորեն Տիգրան Ավինյանը Հայաստանում ինչ-որ բան բացառող տղա է, եթե կուզեք՝ իսկական հերոս։ Ու եթե անգամ Նիկոլ Փաշինյանը որոշի քանդել այդ հուշարձանը՝ ինքը թվանքն առած պաշտպանելու է։ Կամ էլ՝ եթե Թուրքիան շարունակի պնդել, Նիկոլը Չավուշօղլուին ասելու է «ներող կլնեք, ինձ որ մնար՝ կքանդեի, բայց Տիկոն չի թողնում»։

Ինչ վերաբերում է «Ծիծեռնակաբերդին հասնելուն», ապա հետաքրքիր է՝ ո՞վ է Տիգրան Ավինյանին երաշխիք տվել, որ Նիկոլը դրան չի հասնի։ Հեչ որ չլինի՝ կասի «դա հայրենասիրության մեր ընկալմանը չի համապատասխանում, վեր խոյացած ճեղքված սյունը Մեծ և Փոքր Մասիսներն են խորհրդանշում, 12 խոնարհված պատերը՝ 12 վիլայեթները, ու բոլորը հարևան Թուրքիայի տարածքում են»։ Ի վերջո հիշում ենք, չէ՞, թե որքան քիչ ժամանակ պահանջվեց «նոր պատերազմ-նոր տարածքներ»-ը «Շուշին դժբախտ-դժգույն քաղաք էր» դարձնելու համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   790 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ