01.08.2021   22:00
532

Քֆուր առ քֆուր հետ եք բերելու


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրենքի նախագիծ է ներկայացրել՝ ըստ որի արգելվելու է սահմանային շերտում լուսանկարահանել, անօդաչու թռչող սարքեր օգտագործել. «Մենք գիտենք, որ այսօր սահմանների փոփոխման հետ կապված բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, տուրիստների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են անում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ»:

«ՉԻ». Մենք մինչև հիմա չգիտենք մի դեպք, երբ օրինակ՝ լրատվամիջոցի անօդաչու սարքը խնդիր է առաջացրել սահմանում: Խնդիրը ձեր մեջ է, ավելի լավ է՝ ձեզ արգելեն սահմանների հետ կապված մեկնաբանություններ անել: Ընդհանրապես, այդ թեմայով խոսել: 

Հետո, ճիշտն ասած, Հայաստանը հիմա այնքան է փոքրացել, որ դրոնը բարձրացնես երկինք, ամբողջ երկիրն իր սահմաններով կերևա: Այսինքն՝ ինչ-որ պահից կարող են ընդհանրապես արգելել լրատվական դրոնների կիրառումը:

Սա դեռ չմարսած, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ մի ուրիշ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկել է քրեականացնել ծանր վիրավորանքները։ Այն դեպքում, երբ նախկին իշխանությունների օրոք վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը ապաքրեականացվել էր և միայն տուգանք էր նախատեսված: 

Պատկերացնո՞ւմ եք այն կոմեդիա իրավիճակները, որոնք դատարաններում են լինելու: Դնելու են, քննարկեն՝ այս կամ այն վիրավորանքը քրեականի տա՞կ է ընկնում, թե՞ ոչ: Երևի գողական աշխարհից պետք է փորձագետներ բերեն, որոնք փորձագիտական եզրակացություն կտան՝ տվյալ քֆուրը «դիշովի» է, թե «բեզատչյոտնի»:

Ընդամենը կարելի է տուգանքները ավելացնել, նախկիններին անցաք:



 Պիտակներ

         Արմեն Խաչատրյան, Վլադիմիր Վարդանյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները


















Էս չե՞ք դուք
Էս չե՞ք դուք
06.09.2021 / 1279