...

Քո նվիրական ոտնահետքերով

Քո նվիրական ոտնահետքերով

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։

Ի դեպ, ուղիղ երկու տարի առաջ հետաքննություն էր հրապարակվել, ըստ որի՝ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կառավարական օդանավով, պետական միջոցների հաշվին Բադեն-Բադեն է մեկնել առնվազն 16 անգամ։ Ու եթե հիմա այդ գործը կարճվում է, դա կարող է երեք հնարավոր բացատրություն ունենալ։ Առաջին՝ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում ընդհանուր առմամբ «կրել է» և փոխհատուցել ծախսերը, այսինքն՝ պետական միջոցների վատնում չի եղել։ Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում եղել է պաշտոնեական պարտականությունները կատարելու բերումով և այնտեղ պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունեցել։ Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ հետաքննել այդ գործը, մեկնել է Բադեն-Բադեն՝ «տեղում ոճրագործության հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով», գերմանական այդ քաղաքը նրան դուր է եկել (եթե «Սերժի կոստյումը» դուր էր եկել, ինչո՞ւ պիտի մյուս հարցերում նույնպես ճաշակները չհամընկնեին), և արդյունքում՝ նա որոշել է, որ նմանատիպ այցերում հանցակազմ չկա, ավելին՝ պետք է «ապահովել իշխանությունների շարունակականությունը» և է՛լ ավելի խորացնել արմատավորված ավանդույթները։

ՎԱՐԿԱՆԻՇ

   407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ