...

Քոչարյանի աջակիցներն անկեղծ են

Քոչարյանի աջակիցներն անկեղծ են

«Եվ եթե այսօր այս հատվածը՝ տանը կամ աշխատատեղերում, ցուցաբերում է պասիվ աջակցություն, ապա դա շատ արագ կարող է վերաճել ակտիվ դիրքորոշման։

Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ, սա համընդհանուր խնդիր է։ Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է»։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«ՉԻ». Նախ նշենք՝ հնչեղ անունների տակ թաքնված են Քոչարյանի հերթական աջակիցները: Բայց նրանք սովորական պիցցայով բավարարվողներից չեն, նրանք կրթված են և շատ ավելի լուրջ վարձատրության դիմաց են ներկայացնում իրենց «այլընտրանքային վերլուծությունները»: Նախկին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և մյուսները միշտ են համարվել Քոչարյանի մարդիկ և անգամ ԲՀԿ-ից պատգամավոր էին դարձել Քոչարյանի՝ այդ կուսակցությունում ունեցած քվոտայի շնորհիվ:

Չի կարելի չխոստովանել՝ իրենց ներկայացրած «վերլուծությունում» որոշակի անկեղծություն են ցուցաբերում: Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ: Սա նաև Ռոբերտ Քոչարյանի խնդիրն է: Եթե Հրայր Թովմասյանը մնա պաշտոնում, ոչ մի արդարադատություն էլ տեղի չի ունենա՝ ՍԴ-ն հակասահմանադրական կճանաչի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, և Քոչարյանը կխուսափի պատասխանատվությունից: 

Եթե Թովմասյանը մնա պաշտոնում, ոչ մի ռեֆորմ չի աշխատելու, այդ բարձր դատարանը տորպեդահարելու է իշխանության ընդունած ցանկացած օրենք:

Եթե Թովմասյանը մնա պաշտոնում, ապա իսկապես կտուժի երկրի հեղինակությունը, քանի որ արդեն ակնհայտ է՝ նա ընտրվել է օրենքի կոպտագույն ոտնահարման արդյունքում:

Եթե Թովմասյանը մնա, իսկապես պետականության համար խնդիրներ կառաջանան, քանի որ ոչ լեգետիմ ՍԴ նախագահը բռնել է օտար ուժերից աջակցություն ստանալու կործանարար ճանապարհը: Իսկ բոլորին է հայտնի, որ արտաքին ուժերը հենց այնպես չեն աջակցում, դիմացը նրանից կպահանջեն և կստանան բազում մանր ու մեծ ծառայություններ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1686 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ