...

Քոչարյանի ու Վիտալի Բալասանյանի միակ «արժանիքը»

Քոչարյանի ու Վիտալի Բալասանյանի միակ «արժանիքը»

Ռոբերտ Քոչարյանի համակիրներից Գևորգ Գևորգյանը, որն այժմ ներկայանում է որպես ռազմական գործիչ, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի գործունեությանը, ասել է. «Նույն թուրքն էր Արցախում մորթում մեր ժողովրդին: Վիտալի Բալասանյանը բռնում էր այդ ձեռքը, նա այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել: Նիկոլ Փաշինյանը բարոյապես արժեզրկում է իր հերոսներին, նա թող հիշի, որ իրենք էն տղերքն են, որ չեն թողել թուրքն իրենց տուն հասնի»:

«ՉԻ». Դուք նկատել ե՞ք, որ Քոչարյանի «ֆան-կլուբի» անդամները երբեք չեն խոսում իրենց կուռքի գաղափարական, արժեքահամակարգային, քաղաքական հայացքների մասին: Դե, պիտի ունենա կամ իմանա, դրանք ինչ են, որ խոսեին: Առավելագույնը, ինչ կարողանում են ասել՝ Քոչարյանը չի թողել, որ թուրքը Ստեփանակերտում չայ խմի:

Նույնը վերաբերում է Վիտալի Բալասանյանին: Իր միակ արժանիքը այն է, որ թուրքի դիակ շատ է տեսել: Իր ֆանատն է ասում: Այսինքն, որ մարտի դաշտում աչքի է ընկել, ուրեմն իրավունք ունի Հայաստանի լեգիտիմ իշխանություններին հանցագործ համարի, բերանը աջ ու ձախ շաղ տա, սպառնալիքներով ու շանտաժով առաջնորդվի: Մեզ այդպիսի հերոսներ պետք չեն:

Բայց ավելի ցինիկ է հնչում այն խոսքը, որ Նիկոլ Փաշինյանը բարոյապես արժեզրկում է իր հերոսներին: Հերոսներն էլ Քոչարյանն ու Վիտալի Բալասանյանն են: Դե հիմա նույն Քոչարյանն ու իր բանդան թող հիշեն, թե ինչպես էին իրենց հերոսներին ժամանակին ֆիզիկապես ու բարոյապես ոչնչացնում, հիշեն, թե ինչպես էին Սափեյան եղբայրներին, Սմբատ Այվազյանին, Սասուն Միքայելյանին, Դավիթ Մաթևոսյանին, Հովիկ Հարությունյանին և հարյուրավոր այլ ազատամարտիկների բանտերը լցնում, հիշեն, որ դրանք այն տղերքն էին, որ իսկապես չեն թողել, որ թուրքը Ստեփանակերտում մտնի Քոչարյանների տուն: 

Ինչ-ինչ, գոնե այս հարցում ձեններդ կտրեք, այ բարոյապես սպառվածնե՛ր:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5507 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ