...

Վիտալի Բալասանյանի երազը

Վիտալի Բալասանյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքը շտապ մեկնել է Սիրիա՝ պատերազմելու «Ալ-Սասնա» խմբավորման դեմ: Քոչարյանի հետ քննարկում են «Անապատի առյուծ» ռազմական օպերացիան: «Շեֆ, դրանց սաղին պետք ա սատկացնել: Առաջարկում եմ մինչև գրոհը նրանց մոտ շպիոն ուղարկել: Ամենահարմարը Մենուան է»: «Բայց ինչի՞ Մենուան», հարցնում է Քոչարյանը:
«Դե, նրա տեսքից ոչ ոք չի ջոկի, թե ինչ ազգ է, հետո եթե նույնիսկ բռնվի, էնքան էշություն դուրս կտա, թշնամին բան չի հասկանա»: 

«Լավ, տենց էլ կանենք», պատասխանում է Քոչարյանն ու ռացիան վերցնում. «Ռոզովի պանտերա՛, Ռոզովի պանտերա՛, ես Կոբրան եմ, լսի հրահանգս... կապն ընդհատվեց, աչքիս, դա էլի ռացիայով սելֆի ա արել: Արի Գառնիկին ուղարկենք»:

«Էէէէ, շեֆ, բա եղա՞վ, Գառնիկին դաժե մանկապարտեզի էրեխեքն են ճանաչում»: «Դաշնակներից մարդ չկա՞»: «Չէ, շեֆ ջան, դրանք մուխանաթ են, ում էլ ուղարկենք, հետները կոալիցիա կկազմեն»: 

«Վանեցյանը չի օգնի՞»: «Նա որ գնաց, ոչ թե ինքը կգաղտնալսի, այլ՝ հակառակը»: «Բա հիմա ո՞նց անենք, մարդ չմնաց», հարցնում է Կոբրան: «Եկեք գրոհի ուղարկենք մեր էլիտար խումբը՝ «Ալ-Ֆեյքը»: «Կանչի, տենանք»:

Ինքը ձեն է տալիս, ներս են մտնում մի խումբ կանայք ու սկսում իր ձեռքերը կրքոտ համբուրել: «Սպասե՛ք, սպասեք, նախագահական ընտրությունների վախտը չի, էդ հետո: Դուք այսօր պետք է մի քանի ֆրոնտով գրոհի անցնեք, հակառակորդի բոլոր կրակակետերը անհրաժեշտ է ձվահարել: Թիկունքից ձեզ կօգնեն մեր մոջահելները: Հիշեք, գլխավոր թիրախը Նիկ Ալ-Փաշան է: Ինչքան կարաք, բլոկ արեք իրան»:

Այդ պահին ներս է մտնում Վիկտորը և զեկուցում. «Օպերացիան պռավալ է գնում, գիշերը սաղ ջիպերի լարերը փրթել են»: «Ո՞նց, էլի էդ ամերիկացի՞ք: Սպասեք, թեկնածությունս դնեմ, դրանց սաղին ոչնչացնեմ»:
Արթնանում է շտաբում. բայց չի հիշում, նախընտրական, թե՝ ռազմական:

ՎԱՐԿԱՆԻՇ

   11416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ