...

Քոչարյանի փաստաբանների նոր գյուտը

Քոչարյանի փաստաբանների նոր գյուտը

ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Քոչարյանի գործի մակագրումը Վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին աննախադեպ երևույթ է՝ նկատի առնելով և՛ դատավորի խիստ ցածր վարկանիշը, և՛ որդու՝ Դավիթ Արղամանյանի քաղաքական դիրքորոշումը՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի՝ հատկապես, որ նա սեպտեմբերի 17-ին դատարանի առաջ մասնակցել է ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին։

«ՉԻ». Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի մոտ, չգիտես ինչու, հարցեր չեն առաջացել, երբ դիմում էին Սահմանադրական Դատարան` Հրայր Թովմասյանից ԺԵԿ-ի տեղեկանք ստանալու համար: 

Կասկած չառաջացավ Հրայր Թովմասյանի անաչառության վերաբերյալ, երբ պարզվեց, որ վերջինս Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: 

Աննախադեպ երևույթ չհամարեց, որ Հրայր Թովմասյանը հանրության շրջանում խիստ ցածր վարկանիշ ունի: Այսինքն, ի՞նչ վարկանիշ, Հրայր Թովմասյանի մոտ այն զրոյից ցածր է: Իսկ Արամ Վարդևանյանին այս ամենը չի հետաքրքրում. Հրայրը իրենց գրպանի մարդն է:

Ինչ վերաբերում է դատավորի որդուն, որ նա մասնակցել է Քոչարյանի դեմ ընթացող հանրահավաքին, ապա այդ տրամաբանությամբ Քոչարյանին ոչ մի դատավոր չպետք է դատի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ