...

Քոչարյանի փորն ինչու է ցավում

Քոչարյանի փորն ինչու է ցավում

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում ու նրան պետք է ճիշտ բնորոշել։ Ալիևը, որպես կանոն, սուտ չի խոսում և տեսակետները շատ ուղիղ և անկեղծ է շարադրում։

Բնավորությամբ ուղղամիտ է, շատ դեպքերում դիվանագիտակ կանոնները խախտելով, ինչը կարելի է իր դեմ օգտագործել, եթե գտագործելու ունակություններ ունեցող ունենանք։ Բայց խոսքը դրա մասին չէ։ Ասածս ինչ է, իր խոսքերին ուշադիր հետևեք, հաճախ իր ասածներում ճշմարտություն կա ու ցավոք սրտի շատ դեպքերում իրենից է կարելի այդ ճշմարտության մասին պատկերացում կազմել, քան մեր սուտասանի կրուտիտներից»։

«ՉԻ». Քոչարյանական քաղաքագետի խոսքը մեջբերված է ամբողջովին, մի խոսքով՝ նրա էջից քոփի փեսթ է արված: Այսինքն՝ տեքստի որոշ բառերի վերջավորության բացակայությունը առկա է նաև իր գրառման մեջ: Ամենայն հավանականությամբ քաղաքագետն այնքան է շտապել գովել Ալիևին և բացահայտել Փաշինյանին, որ ուշադրություն չի դարձրել նման մանրուքներին:

Ինչևէ, անգամ շտապելով՝ քաղաքագետը ներկայացրել է շատ կարևոր իրողություններ, որոնք բացահայտում են քոչարյանական տեսակետների ողջ թշվառությունը:

Երկու տարի է, ինչ քոչարյանական և սարգսյանական պրոպագանդան վայնասուն է բարձրացրել Փաշինյանի խոսքերից, թե Ալիևն իրենց առաջին հանդիպման ժամանակ կիրթ մարդու տպավորություն թողեց:

Փաստորեն, կիրթ բառից կարելի է այդքան աղմուկ բարձրացնել, բայց հետո նրան բնորոշել՝ անկեղծ և ուղղամիտ: Անկեղծն ու ուղղամիտը շատ ավելի լուրջ առաքինություններ են, քան կիրթը:

Բայց անգամ դա չի կարևոր: Քոչարյանական կողմը, հիմնվելով Ալիևի խոսքերի վրա, մեղադրում է Փաշինյանին, որ վերջինս խաբել է Ադրբեջանի ղեկավարին: Մեկը հարցնի՝ բա ձեր փորն ինչո՞ւ է ցավում: Խաբել է, ժամանակ շահել, որպեսզի բարձրացնի բանակի մարտունակությունը և նոր սպառազինություններ ձեռք բերի: Մինչև Փաշինյանը իրենց թշնամիների հետ հարաբերություններում այդպես են վարվել պատմության հազարավոր այլ ղեկավարներ: Ստիպված էր խաբել և ժամանակ շահել, որովհետև Քոչարյանը և նրա ժառանգորդը թալանել էին բանակը, լուրջ հարվածներ էին հասցրել նրա մարտունակությանը:

Այս դրվագը շատ մանրամասն է բացահայտում, թե ինչ են ուզում քոչարյանականները և հանուն իրենց նպատակների ինչեր են պատրաստ զոհաբերել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1195 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ