...

Քոչարյանից գրանտ ե՞ս կպցրել

Քոչարյանից գրանտ ե՞ս կպցրել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, գրել է. «Ահաբեկչությանը անմիջապես հետևեցին տարբեր գործիչների վստահ հայտարարությունները, թե այն ո՞ւմ էր ձեռնտու։ Հիմնական թիրախն, ինչպես անցյալում, այսօր էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Բայց այդպես մտածողները պատկերացնո՞ւմ են, թե Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի անհավանական, համարձակ քայլի պետք է գնար։ Նախ, հնարավոր է՝ ահաբեկչությունը ձախողվեր։ Երկրորդ, ԱԺ-ում չունենալով մեծամասնություն՝ նաև կուսակցություն, ի՞նչ երաշխիք պետք է ունենար հանցագործությունը կոծկելու համար։ Եվ վերջապես, շուրջ մեկ տարի ողջ գործադիր և իրավական մարմինները նրան չէին ենթարկվում, որոնք էլ ոչինչ չապացուցեցին»:

«ՉԻ». Ձեզ մի բան ասենք. նույնիսկ Հայկ Ալումյանն այսպես կատաղի մոլուցքով չի պաշտպանում Ռ. Քոչարյանի շահերը, ինչպես վերջին ժամանակներս՝ Ավետիք Իշխանյանը: Հռոմի Պապից ավելի քոչարյանական է դարձել:

Մի քանի փաստ հիշեցնենք. առաջինը՝ Վանո Սիրադեղյանի նամակն էր Վազգեն Սարգսյանին, որտեղ պարզ ասել էր, որ գլուխդ ուտելու են, եթե չսթափվես: Արծրուն Մարգարյանի, Վահրամ Խոռխոռունու և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության շղթայի վերջին օղակը Վազգեն Սարգսյանն էր, ու Վանո Սիրադեղյանը դրա մասին զգուշացրել էր Վազգեն Սարգսյանին: Գիտենք, որ Ավետիք Իշխանյանը ահավոր խրտնում է Վանոյի անունից, այն աստիճան, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ի մասին այս հոդվածում հաջողացրել է այդ ոճրագործության հիմքերը կապել Վանոյի հետ, թե բա՝ սպանությունները իրենից են սկսվել, բայց փաստ է, որ Վանո Սիրադեղյանն է մի քանի անգամ Վազգեն Սարգսյանին զգուշացրել, թե ինչ է իրեն սպասվում և խորհուրդներ է տվել, թե ինչպես դրանից խուսափի:

Ինչևէ. երկրորդը՝ Արցախի ղեկավար Արթուր Մկրտչյանը սպանվեց, դրանից շահեց Ռոբերտ Քոչարյանը, որը Ղարաբաղում իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը:  

Եվ երրորդ. Վազգեն Սարգսյանի սպանությունից ո՞վ շահեց. էլի Ռոբերտ Քոչարյանը, որը թոթափեց անգլիական թագուհու կարգավիճակը և Հայաստանում իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունը: 

Իսկ որ հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, թեպետ շուրջ մեկ տարի ողջ գործադիր և իրավական մարմինները Քոչարյանին չէին ենթարկվում, ինչպես Ա. Իշխանյանն է գրել, է, հիմա էլ ողջ գործադիր և իրավական մարմինները Քոչարյանին չեն ենթարկվում, բայց դա չխանգարեց նրան պլստալ մարտի 1-ի պատասխանատվությունից: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3195 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ