«Հիմա եթե սա Սերժը աներ, ինչքան լևոնական, իրավապաշտպան, նիկոլական լիբեռաստ կար վայնասուն էին անելու, թե բա ինչի եք տանկերը ժողովրդի դեմ հանել: Ու էական էլ չի, որ ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն տանկ չեն»:
Գրառման հեղինակը իրեն ադեկվատ անվանող Կոնստանտին Տեր-Նակալյանն է:
«ՉԻ». Ընթերցողը կարող է հարց տալ՝ ինչ իմաստ ունի անդրադառնալ այս որակի մարդկանց և մեծ հաշվով ճիշտ կլինի: Ճգնաժամ է, ներող եղեք այս փոքրիկ թուլության համար:
Կոստյա, հասկանալի է, որ Քոչարյանը և Սարգսյանը քեզ արձակուրդ չեն տվել: Հասկանալի է, որ ստիպում են աշխատես արտաժամյա, բայց քո դեպքում լրացուցիչ եկամուտներով ճիշտ կանես ոչ թե կրուպեղեն և զուգարանի թուղթ գնես, այլ ուղեղի աշխատանքը արհեստական խթանող սարք: Գրառումներիցդ ակնհայտ է, որ այն ուր որ է «ատկազ» է անելու, եթե արդեն չի արել:
2008 թվականի և 2020 թվականի արտակարգ դրությունների միջև որևէ զուգահեռ անցկացնելու համար պետք չէ լինել լևոնական կամ նիկոլական, Կոբրայի կողմնակից կամ Չեբուրաշկայի երկրպագու: Այստեղ անգամ կապ չունի բարոյականությունը: Այդ ամենը տեղի է ունեցել և հիմա տեղի է ունենում ժողովրդի աչքի առաջ: Եվ ուրեմն նման զուգահեռի համար պետք է լինել կատարյալ անմեղսունակ, հավատալու համար, թե նման մանիպուլյացիաներով հնարավոր է ինչ-որ մեկի մոտ դժգոհություն առաջացնել;
Մինչ իշխանությունը մտահոգված է ծերերի առողջությամբ, Քոչարյանը, Սարգսյանը և Միքայել Մինասյանը կոնկրետ բռնաբարում են մեկ այլ խոցելի խմբի՝ ադեկվատների ուղեղը: Վերոհիշյալներին նաև պետք է մեղադրանք առաջադրել ակնհայտ մտավոր հետամնացների նկատմամբ անբարո գործողությունների համար: