...

Քոչարյանը՝ Գինեսի ռեկորդների գրքում

Քոչարյանը՝ Գինեսի ռեկորդների գրքում

Ռ. Քոչարյանի համակիր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը չի տիրապետում Հայաստանի ու Արցախի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հակամարտության առարկային ու ցանկություն էլ չունի խորանալու Արցախի խնդրի մեջ»:

«ՉԻ». Դուք երևի չգիտեք կամ մոռացել եք, որ Քոչարյանի անունը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Հեյդար Ալիևի հետ միասին: Այս երկուսը 1998-2003 թվականներին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների համար հանդիպել են մոտ... 40 անգամ: Հենց անելիք չէին ունենում, որոշում էին հանդիպել:

Դեպք է եղել, որ Ալիևը եկել է Նախիջևան, զանգել է Քոչարյանին, թե արի կոֆե խմենք, սա էլ վռազ գնացել է, Սադարակում հանդիպել են: Կոֆեն խմել են, հետո հայտարարել, թե կոնֆլիկտի կարգավորման գործընթացում լուրջ առաջընթաց են գրանցել:

Հիմա 40 անգամ հանդիպել էր, ի՞նչ արդյունքի էր հասել Անդրանիկ Թևանյանի կուռքը. ճիշտ է՝ զրոյական, նույնիսկ կարելի է ասել, մինուսային: Որովհետև Քոչարյանը կարգավորման գործընթացում քիթը խոթելուց առաջ որպես բանակցային կողմ Արցախ ուներ, քիթը խոթելուց հետո՝ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ, առանց Արցախի: Ու քիչ էր մնում հանձներ Մեղրիի միջանցքը: 

Սրանց թվում է, որ իրենց կուռքի շուրջ լեգենդներ են հորինում ամեն օր, բոլորին սևացնում, դեբիլ համարում, դրանից հանրային գիտակցության միջից ջնջվելու են Քոչարյանի դիվանագիտական դիլետանտիզմի, անգրագիտության և գեղցիության օրինակները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ