...

Ռազմավարական «հարազատ թշնամին»

Ռազմավարական «հարազատ թշնամին»

«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է, չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում: Պողոսյանի հետ կապված  խոսքն իրավական գործընթացների մասին է` համապատասխան փաստաթղթերի տրամադրման հետ կապված», - Արմենպրեսին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինը: Ինչ վերաբերում է մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, դեսպանը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին: 

ՉԻ. Կարելի է հասկանալ լրագրողին, որ դեսպանին չի հարցրել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանից, որը նույնպես ապաստանել է Ռուսաստանում: Ակնհայտ է, որ դեսպանը նմանատիպ մի պատասխան էլ տալու էր փախստական նախարարի մասով:

Ասենք, այսպիսի. «Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և Հարությունյանը ինքնակամ է եկել մեր երկիր, մենք՝ որպես հյուրընկալ ազգ, չենք կարող նրան արտաքսել: Իրան հարցրեք՝ ինչո՞ւ է նախընտրել Ռուսաստանը Հայաստանից»:

Պետք չէ առաձնապես զարմանալ և զայրանալ ռազմավարական դաշնակցի վարքագծի վրա: Վերջին 20 տարում եղել են ավելի ուժեղ հարվածներ այդ ռազմավարական գործընկերոջից: 100 միլիոն դոլարի պատճառով Հայաստանի գույքի բռնագրավում և Հայաստանի հետ դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող հակառակորդին միլիարդավոր դոլարների զենքի վաճառք: Նման «հարազատ թշնամությունից» հետո մի քանի հանցագործությունների մեջ մեղադրվողներին չհանձնելն ընդամենը մանր չարաճճիություն է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սկսվում է մարտի 1-ի դատավարությունը, և մի քանի առանցքային մեղադրյալների չեզոքացումը հնարավոր է շատ տեղին լինի: Ով գիտի՝ ինչ արտաքին ականջներ երևան կգան դատավարության ժամանակ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ