Հայաստանի նախկին ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հեռակա բանավեճում կանխատեսումներ էին արել արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ներկայացնենք 20 տարվա վաղեմության մի հրապարակում, տեսնենք՝ ում կանխատեսումն էր ավելի մոտ իրականությանը:
«Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը հավաստիացրեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «ամեն ինչ լավ է ընթանում»: Նախագահը ասաց, որ պատրաստվում է մոտ ապագայում առանձին հարցազրույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ լրագրողներին ասել էր՝ Ղարաբաղի հարցում ոչ միայն առաջընթաց չկա, այլև տեսնում է տխուր հետևանքներ և լուծումը «մեզ համար գնալով ավելի է բարդանում»: «Այն, ինչ կարող էինք ստանալ 1997 թվականին, այլևս երբեք չենք ստանալու», - ասել էր Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով սրան՝ Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Առաջին և երկրորդ նախագահների մոտեցումները չեն փոխվել: Ամեն մեկը մնում է այն դիրքորոշումների վրա, որոնց վրա եղել է:
Դա նաև բնական եմ համարում: Եթե ինքը հանկարծ ընդունի, որ այլ կարգի լուծումներ կան, կնշանակի, որ 98 թվի հրաժարականը իզուր էր. կարելի էր ուղղակի համաձայնվել և առաջ շարժվել», 26.11.2004թ.: