...

Ռուսաստանի դավադիտ պլանը բացահայտվեց

Ռուսաստանի դավադիտ պլանը բացահայտվեց

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է. «Ալիևը Ռուսաստանում իրեն զգում է ինչպես հայրենիքում՝ «ձուկը ջրում», իսկ Բրյուսելում «գլուխը կախ, նստած մտածում է»: 

Հարցին՝ ՌԴ-ը կողմնապահությո՞ւն է անում հօգուտ Ադրբեջանի, պատգամավորը նշել է. «Այո, դուք չեք զգացե՞լ...»: Նրա խոսքով՝ Արևմուտքի կողմից ճնշում չի տեսել. «Տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի իրենք միջանցք ունենան Ադրբեջանի հետ»:

«ՉԻ». Հա: Մենք զգում էինք, որ այդ ռուսներն աշխարհագրությունից բան չեն հասկանում: Տրամաբանությունն էլ զրո է: Պարզվում է, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի միջանցք ունենա Ադրբեջանի հետ: 

Այսինքն՝ Ռուսաստանը, որը Ադրբեջանի հետ 327 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունի, դա դեռ չհաշված Կասպից ծովը, թողել է, կամ էլ մեջը քյար չի տեսնում, որոշել է մի հատ քիփիլիկ միջանցքով էլ չերեզ Հայաստան կպնել Ադրբեջանին: Սա է Գագիկ Մելքոնյանի ասածը:

Մի խոսքով, պետք է Ռուսաստանից յան տալ: Մանավանդ, որ Ալիևն այնտեղ իրեն լավ է զգում, իսկ երբ Փաշինյանի հետ Բրյուսելում է հանդիպում, ծույլիկի պես գլուխը կախ... էն Շառլ Միշելը քիչ է մնում ականջը քաշի: Իհարկե, պետք է ամեն օր Ալիևին Եվրոպա տանել:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ