«Առաջարկել եմ, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, խորհրդարանը ընտրի նոր վարչապետ. պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո:
«ՉԻ». Այն, որ պատրաստ եք ստանձնելու, հայտնի էր վաղուց: Օրինակ` Սասուն Միքայելյանից ապտակ ստանալուց հետո էլ էիք հայտարարել, որ հաջորդ իշխանությունը դուք եք լինելու: Այնպես որ` դա անակնկալ չէ:
Ուրիշ բան՝ այս երկիրը և ժողովուրդը պատրա՞ստ են նոր էքսպերիմենտի: Պատկերացնում եք՝ ինչպես են ներկայացնելու ձեզ: Ամերիկա սովորած տարիներին հաստատ հավաքագրվել եք ԿՀՎ-ի կողմից, դեմ եք արտահայտվել ԵԱՏՄ-ին, կոչեր եք հնչեցրել այդ կառույցից դուրս գալու վերաբերյալ: Մի խոսքով՝ հակառուսականության մեջ մեղադրվելու համար իդեալական թիրախ եք:
Եթե Էդմոն Մարուքյանն անկախ լիներ իր որոշումների մեջ, ապա կպահանջեր արտահերթ ընտրություններ, լրջագույն քննադատության կենթարկեր գործող իշխանության քաղաքականությունը և այդ դիրքերից իր համար քաղաքական լավ հեռանկարներ կապահովեր: Բայց քանի որ դա Մարուքյանի համար ճոխություն է, ապա պահանջում է մի բան, որ պահանջում են հայտնի ուժերը: Մի տարբերությամբ՝ իրեն է առաջարկում վարչապետի պաշտոնում, որպեսզի նրանց բանակցություններում մի փոքր թանկացնի իր դերակատարումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: