...

ՍԴ-ի դատավորի ամենաարժանի թեկնածուները

ՍԴ-ի դատավորի ամենաարժանի թեկնածուները

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ Կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանն իր դասախոսն է եղել ու շատ լավ մասնագետ է: 

«ՉԻ». Այ, հիմա ամեն ինչ հասկանալի է: Բա շուտ ասեիք: Վահրամ Ավետիսյանը արժանի է ՍԴ դատավոր լինելուն, քանի որ Սիսակ Գաբրիելյանին դաս է տվել: Հզոր են, հզոր:

Միայն թե, կարծես ոչ ոք Վահրամ Ավետիսյանի մասնագիտական ունակությունների մասին չէր խոսել, ոչ ոք կարծես թե կասկածի տակ չէր դրել նրա դասախոսական հմտությունները: Հիմնական խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Իսկ դա ակնհայտորեն շահերի բախում է առաջացնելու: 

Դավիթ Ավետիսյանի խղճին տասնյակ քաղբանտարկյալների ապօրինի վճիռներ են նստած, այն էլ՝ մարտի 1-ի ոճրագործության գործով: Այն գործով, որը կարող է ՍԴ-ում քննարկվել, այն ՍԴ-ում, որի դատավոր են ցանկանում նշանակել Դավիթ Ավետիսյանի որդուն:

Բայց, ելնելով իշխանական պատգամավորի տրամաբանությունից, առաջարկում ենք ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել նաև Գևորգ Պետրոսյանին: Նա էլ է մասնագիտությամբ իրավաբան, գիտությունների թեկնածու է, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում էլ դասավանդում է: Ինչո՞վ է պակաս Վահրամ Ավետիսյանից: Չէ, լուրջ: Ինչո՞ւ Գևորգ Պետրոսյանին չառաջադրել:

Նույնը կարելի է ասել Արփինե Հովհաննիսյանի մասին: Նույնպես, իրավաբան է, գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ում էլ դասավանդում է: Շատերն էլ նրա մասին դրվատանքով են խոսում, ասում են՝ լավ մասնագետ է: Այսինքն, բոլոր չափանիշներին համապատասխանում է: Ու հաստատ մարտի 1-ի գործով էլ ձեռքերը արյունոտ չեն: Առաջադրեք: 

Դավիթ Հարությունյանի մասին ընդհանրապես չենք խոսում: Վունդերկինդ մարդ է, ՍԴ-ում էլ կարող է աշխատել: 

Դե, ձեզ տեսնենք, մեր թավշյա պատգամավորներ: Թեկնածուները ձեզ են սպասում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ