...

Սեղանի տակից է լսել

Սեղանի տակից է լսել

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրել է. «Հայաստանի իշխանության լռությունը Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում: Գործարքը փոխադարձ շահավետ էր. Ալիևին պետք էր ամրացնել իր դիրքերը սահմանին, իսկ Փաշինյանին՝ ամրացնել իր դիրքերը Հայաստանում:

Սակայն բանակային երրորդ կորպուսին, հասկանալի պատճառներով, չէին տեղեկացրել գործարքի մասին, և չէին էլ կարող՝ հաշվի առնելով կորպուսի հրամանատարի անձը, պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը:

Հուլիսյան մարտերի ընթացքում Հայկական զինված ուժերի կողմից արձանագրած հաղթանակը կոտրեց Ադրբեջանի ատամները և տապալեց Դուշանբեում կնքված գործարքը»:

«ՉԻ». Բրավո: Приз в студию! Կարող ենք նույնիսկ 99 տոկոս վստահությամբ ասել, որ Արթուր Ղազինյանն ինքն է անձամբ թաքնված եղել այն սեղանի տակ, որի շուրջ Ալիևն ու Փաշինյանը հերթական դավադրությունն էին պլանավորում հայ ժողովրդի դեմ:

Բայց, փառք աստծո, մեր երրորդ կորպուսի հրամանատարը իմացել է այդ դավադրության մասին, ասել՝ արա, էս ո՞վ են սրանք, սպասի, գնամ վռազի մեջ մի քանի բարձունք վերցնեմ: Մեկ է, ինձ բան չեն կարող ասել՝ հաշվի առնելով իմ անձը, պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը: Ու տենց բոլորից թաքուն բարձունքներ է գրավել, ազատագրել, զբաղեցրել: 

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Արցախյան պատերազմի ժամանակ էլ դաշնակա-մանուկյանական ուժերը հայտարարում էին, թե իշխանությունները Արցախը, հողերը փորձում են ծախել, իսկ ահա մեր քաջարի հրամանատարները թաքուն հողեր են գրավում, Շուշի ու Աղդամ են ազատագրում: Լրիվ թաքուն: Ու ամեն անգամ նույն հարցն էր առաջանում. թե որ այդ քաջերը իշխանություններից թաքուն ի վիճակի էին Աղդամը վերցնել, օրինակ, ինչո՞ւ Բաքուն էլ չեն գրավում, պրծնենք այս թոհուբոհից, Ադրբեջանին էլ ծնկի բերենք:

Ինչ ուզում եք ասել, բայց դաշնակի նախկին չի լինում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ