ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցած ռազմական գործողություններին, գրել է. «Եթե Փաշինյանը մի բան ղեկավարել ա հուլիսի 12-13-ին, դա եղել ա Արփիի մառշիրովկեն։
Հաղթանակը սեփականաշնորհելու և անձնավորելու փորձի նախադեպն էլ կա՝ այ սենց էլ լտպ-ին էին փորձում դարձնել Շուշին գրավող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթող»։
«ՉԻ». Լուրջ ենք ասում, սրանց թողնես, կհայտարարեն, որ Տեր-Պետրոսյանն է Հայաստանի կեսը հանձնել Քեմալական Թուրքիային: Թողնես, պատմության գրքերում կգրեն, որ Նիկոլ Փաշինյանն է Թալեաթի ու Էնվերի հետ կոալիցիա կազմել, մանդատներ ստացել, Ադանայի ջարդերը չտեսնելու տվել:
Ու Ղարաբաղյան շարժման ընթացքում դաշնակների պարագլուխները ոչ թե դեմ էին արտահայտվում Անկախության գործընթացին, ոչ թե գնում էին Մոսկվա և ԿԳԲ-ի ղեկավարների հետ քննարկում Հայաստանի իշխանությունների դեմ պայքարելու ձևերը, այլ հենց իրենք են նախաձեռնել Շարժումը:
Ու Նաիրի Հունանյանը ՀՀՇ անդամ է եղել, ոչ թե՝ բագրատ եսայանի հետ նույն կառույցից, նույն ահաբեկչական-սկաուտական շարժումից:
Շուշիի ազատագրման մասնակցած ազատամարտիկներից մեկը տարիներ առաջ մեզ մի բան էր պատմել: Ասում է. «Մտել էինք Շուշի, թշնամին արդեն հեռացել էր դեպի Լաչին, Սբ. Ղազանչեցոց եկեղեցու մոտ հոգնածությունից փռվել ենք գետնին: Մի ամբողջ օր չէինք քնել: Սաղիս աչքերը անքնությունից ու հոգնածությունից ուռել էին:
Պառկած ենք, «Պրիման» հանեցինք, որ ծխենք, մեկ էլ մի հատ «Վիլիս» եկավ ու կանգնեց եկեղեցու առաջ: Միջից մի 5 հոգի դուրս եկան, զինվորական համազգեստով, մի հատ դրոշ բացեցին, կարմիր գույնի, Դաշնակցության զինանշանով, «Մահ կամ Ազատություն» գրությամբ, Եկեղեցու առջև կանգնեցին, դրոշը պարզեցին, դրանցից մեկը այդ խմբին ֆոտոապարատով նկարեց, մի երկու հատ չրխկացրեց, դրոշը ծալեցին, նստեցին «Վիլիս», թողին, գնացին: Մենք տղերքով շշմած իրեր երեսի նայեցինք, թե էս ի՞նչ էր: Հետո հասկացանք, որ նկարվել էին, որ հետո Դաշնակցության գրքերում, հետո՝ դասագրքերում իրենց գովազդեին, թե տեսեք, հյդ-ն ոնց ա Շուշին ազատագրել»:
Դե, միայն այս պատմությունը չէ, շատ ուրիշ բաներ էլ կան, ուղղակի սա հիշեցնում ենք, որ հասկանալի լինի, թե ինչու է Հայաստանի կեսը թուրքերին հանձնած ուժը հիմա փորձում նսեմացնել Լևոն Տեր-Պետրոսյանի դերը արցախյան ազատամարտում: Որովհետև իրենցը չունեն: Իրենցը միայն կապիտուլյացիան է եղել և ժողովրդին թշնամու առաջ մենակ թողնելը:
Հ.Գ. Հա, ու ինչքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը փոքրատառ գրեք, դրանից ձեր անունները պատմության էջերում չեն մեծանալու: