Դաշնակցական Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուտով գրախանութներում՝ «Ինչպե՞ս վարի տալ երկիրը 2,5 տարում»:
«ՉԻ». Մեր մեջ ասած, մեր գրախանութներում նման գիրք վաղուց կա, կոչվում է՝ «Հայաստանի Առաջին Հանրապետության պատմություն»:
2,5 տարում ՀՅԴ-ն Առաջին Հանրապետությունը ղեկավարելով, վարի տվեց հնարավոր ամեն ինչ: Կորցրեցինք Արցախը, Նախիջևանը, Ղարսն ու Սուրմալուն, հսկայական տարածքներ, ու դրա գագաթնակետը դարձավ Ալեքսադրապոլի կապիտուլյացիան: Մի հատ բացեք, կարդացեք, թե դաշնակների ձեռքով ստորագրած այդ պայմանագրով թուրքերին ինչ նվերներ են մատուցել:
Եվ իհարկե, 2,5 տարվա այդ պատմության վերջում էլ դաշնակները, ամեն ինչ հանձնելով ու վարի տալով, փախան Հայաստանից:
Այնպես որ, եթե Բագրատ Եսայանը գովազդում է իրենց պատմությունը ներկայացնող գրքերը, ապա գնացեք ու գրախանութներում հարցրեք: