...

Շարունակությունը՝ գովազդից հետո

Շարունակությունը՝ գովազդից հետո

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հրաժարվել է նախապես տեղեկացնել, թե ինչ է սպասվում այսօրվա հանրահավաքի ժամանակ՝ ասելով «կգաք հանրահավաքի, կիմանաք»։ 

Սերիալների դեպքում այս հնարքն, իհարկե, գործում է, դրա համար էլ սերիաներն ավարտվում են ամենալարված պահերին։ Նույնն է նաև գովազգային դադարների դեպքում։ Այլ հարց է, որ հայրենիքի փրկությունը սերիալ չէ, որովհետև սերիալների դեպքում հեռուստադիտողը լարված սպասում է շարունակությանը՝ տեսնես ո՞վ ում հետ կամուսնանա կամ կծեծի, իսկ հանրահավաքի դեպքում ծեծ ուտողը կարող է անձամբ ինքը լինել, հետևաբար՝ նախապես գոնե պիտի իմանա, թե ինչպես հագնվի կամ հանուն ինչի է ծեծ ուտելու։ Այնպես որ՝ ինտրիգ ստեղծելն այս դեպքում չի օգնում։ Իսկ եթե օրակարգը գաղտնի է պահվում, հետաքրքրասիրությունը կարելի է բավարարել նաև սերիալի սկզբունքով՝ էկրանի առջև, պոպ-կորնի ափսեով․․․ 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ