...

Շատ անկեղծ մարդ է

Շատ անկեղծ մարդ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսում անդրադառնալով Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին և այն քննադատությանը, որ անկախ կառույցներում (ԲԴԽ և ԿԸՀ) նշանակված են նախկին ՔՊ-ականները, ասել է. «Մենք 4 տարի չարչարվում ենք, որ Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ լինի, հիմա էլ ասում եք՝ ձեր նախկին կուսակցականին եք բերել: Բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի»: 

«ՉԻ». Հա, հեչ: Բան չասացինք: Ինչ-որ տեղ մեզ դուր է գալիս վարչապետի անկեղծությունը, որ պարզ ասում է՝ լավ ենք անում, մեր կուսակցին ենք գործուղում ԲԴԽ-կամ ԿԸՀ:

Բա չէ, նախկինների պես. մասնագիտական փորձառություն, հմուտ կառավարիչ, հայրենասեր... այդպես էին պարզաբանում, երբ հարցնում էին, թե ինչի եք դատական ու ԿԸՀ համակարգերը ձեզանով արել:

Ուղղակի Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը տրամագծորեն հակառակ են նույն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որոնք նա անում էր 2018-ի հեղափոխության օրերին: Որ դատական համակարգը մաքրելու են աղբանոցից, այն ապակուսակցականացնելու են, նոր, անբիծ կենսագրությամբ մասնագետներ են համալրելու համակարգը, այ կտեսնեք՝ մի հատ կուկլա դատարան ենք ստեղծելու:

Հիմա ասում է, չէ, բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի, տենց է պետք, Մնացական Մարտիրոսյանի պես անբիծ կենսագրություն ունեցող դատավորներով է պետք համալրել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ