...

Շոկի մեջ գցեց. հալալ է

Շոկի մեջ գցեց. հալալ է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ «Ազատության» հետ հարցազրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ավելի շահեկան դիրքերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում՝ հաշվի առնելով Հայաստանի համար աղետալի հետևանքներ ունեցած պատերազմը, պատասխանել է.

«Որ իշխանությունն էլ, որ ուժն էլ լիներ, միևնույն է, այս պատերազմը տեղի էր ունենալու, և այս պատերազմում մենք պարտվելու էինք»:

«ՉԻ». Բանը... էդ... ինչ են ասում... երբ որ... Դե մի բան ասեք, չե՞ք տեսնում, որ շոկի մեջ ենք, պապանձվել ենք: 

Բայց իսկականից. ի՞նչ ասենք: Անհավատալի է, որ պատգամավորը կարող է այսքան հանգիստ ասել, թե ով էլ լիներ, մեկ է՝ պարտվելու էինք: Պատերազմի այս աղետալի հետևանքներին ինչ բացատրություն ասես, որ չեն տվել, ում ասես, որ չեն մեղադրել, բայց որ ասեին՝ ցանկացած իշխանության դեպքում պարտվելու էինք... Սա ինքնին աղետ է:

Այսպես շարունակվի, մի օր էլ կասեն՝ ով էլ լիներ, 5000 զոհ էինք տալու, տարածքներ էինք հանձնելու, ի սկզբանե այդպես էլ պետք է լիներ: Եթե մի օր սրանց ձեռից պետականությունն էլ կորցնենք, ասելու են՝ հա, դե ով էլ լիներ, մեկ է, կորցնելու էինք:

Իսկ ընդհանրապես, պետք է օրենք մտցնել, որը պետության ղեկավարներին կարգելի պաշտոններ տալ փեսաներին, աներձագներին, բաջանաղներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ