...

Շուրա, միայն արդարաբար

Շուրա, միայն արդարաբար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ղարաբաղի հարցում պատմամշակութային ժառանգության պահպանությունը մշտապես քննարկվում է պաշտոնական Բաքվի հետ Ռուսաստանի շփումների ընթացքում։

Դա, իհարկե, շատ լավ է։ Եվ բոլոր հիմքերը կան կարծելու, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցում ևս «պաշտոնական Բաքվի և Ռուսաստանի շփումները» կհանգեցնեն կանխատեսելի արդյունքի։ Այն է՝ Արցախի պատմամշակութային հուշարձանների վրայից հայերեն արձանագրությունները քերելու արդյունքում համամասնությունը կպահպանվի, և դրանց ուղիղ 60 տոկոսը կհռչակվի ալբանական, 40 տոկոսը՝ հին ռուսական։ Եթե, իհարկե, Լուկաշենկոն նույնպես իր փայը չուզի և չպահանջի Արցախի վաղ միջնադարյան հուշարձանների 10 տոկոսը բելառուսական հռչակել։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ