ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» բրենդինգի լոգոն ծաղրի է ենթարկվում:
Դե, մենք կուլտուրական ենք ասում՝ ծաղրի է ենթարկվում: Ուղղակի հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը նաև ՀՀ վաստակավոր երգչուհի է, մեկումեջ մտավորականության ներկայացուցիչ են համարում:
Բայց հանրապետական գործչի իրական դեմքը այդ հրապարակած լուսանկարում է երևում: Ծաղրելու մասին չէ խոսքը, այլ ծաղրի որակի և բովանդակության: Մենք էլ ենք քննադատում, ծաղրում էլ ենք, բայց սահմաններ կան, որ չենք անցնում:
«Այո» լոգոյի հետ կապված մենք էլ վերապահումներ ունենք, լոգոն չի դիմանում քննադատությանը, բայց մենք մեր լրատվամիջոց հալով չենք արտահայտվում այդպես, ինչպես՝ Շուշան Պետրոսյանը:
Մենք կասեինք. երևի սա դաստիարակության խնդիր է, բայց հարցն ավելի խորքային է. երբ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե կոշիկները կսրբի ոստիկանների վրա, դրանով իրենց էությունն ու նկարագիրը ցուցադրեց. 20 տարի ռոբասերժական բանդան ժողովրդի վրա իսկապես կոշիկ էր սրբում:
Երբ Շուշան Պետրոսյանն այսպիսի լուսանկար է հրապարակում, սա էլ է իրենց էության մեջ նստած. 20 տարի հենց այսպես էլ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը վերաբերվել է Հայաստանի Հանրապետությանը: Հիմա մարդիկ ինչ տեսել են, զգացել են, արել են, դա էլ ցույց են տալիս: 20 տարի առաջ Շուշան Պետրոսյանը լավ երգում էր, հիմա՝ վերջին 20 տարվա սովորածն է ներկայացնում: