ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը միացել է «Ադեկվադ» շարժման ակցիային՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի: Ակցիայի մասնակիցները նավթի տակառներ են տարել նախագահական՝ նշելով, որ Արմեն Սարգսյանը «Բրիթիշ Փետրոլիում» (BP) ընկերության փայատեր է:
«ՉԻ». Միանգամից ասենք, որ Շուշան Պետրոսյանը խորհրդարանում մեկն էր այն «կնոպկա» սեղմողներից, որը կողմ է քվեարկել Արմեն Սարգսյանին նախագահ ընտրելու առաջարկին, որն արել էր Սերժ Սարգսյանը:
Մենք շեշտում ենք՝ «կնոպկա» սեղմող, այսինքն, խորհրդարանում միայն դրանով զբաղվող պատգամավոր, որին ինչ հրահանգում են, դա էլ քվեարկում է: Ո՛չ Շուշան Պետրոսյանին, ո՛չ նրա կուսակիցներից որևէ մեկին չի հետաքրքրել, թե Արմեն Սարգսյանը BP-ում փայատեր է, կամ՝ այլ խոշոր ընկերություններում: Ավելի հավանական է, որ իմացել են, նման փաստը հնարավոր չէ թաքցնել, բայց դե՝ «վոժդը դաբրո էր տվել»:
Իսկ հիմա, խրոխտ կեցվածքով Արմեն Սարգսյանի դեմ ակցիայի է մասնակցում, որին ինքն է ընտրել ՀՀ նախագահ: Կոչ է անում նախագահին գործով զբաղվել՝ շատ լավ իմանալով, որ նոր Սահմանադրությամբ, իրենց իսկ կարած, ընդունած, ժողովրդին պարտադրած Սահմանադրությամբ, ՀՀ նախագահին վերապահվել է ոչինչ չանելու գործառույթը: Հիմա ձեր իսկ սարքած աջաբսանդալն է, կերեք ու հանգիստ նստեք տեղներդ: