...

Շուտով ինքն իրեն «նախկին հանցավոր» էլ կանվանի

Շուտով ինքն իրեն «նախկին հանցավոր» էլ կանվանի

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հարցին, մինչդեռ ԼՂ հիմնախնդրին պետք է անդրադարձ արվի»։ 

Կողքից լսողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթղթի հետ հեչ կապ չունի, որովհետև իսկապես տարօրինակ է, որ ինչ-որ մեկն ինչ-որ փաստաթուղթ է ստորագրում ու հետո դժգոհում, թե բա գիտե՞ք, դրանում այսինչ բանը պիտի լիներ, բայց չկա։ Չկար՝ չստորագրեիր, կամ գոնե պահանջեիր ինչ-որ տեղ ինչ-որ հավելվածով ֆիքսել, որ այդ հարցը պիտի քննարկվի ապագայում։ 

Ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այդ հատվածը նոր նվաճում է։ Անցած չորս տարիների ընթացքում նա իր բոլոր ձախողումները պատճառաբանում էր նախկինների ստորագրած ինչ-ինչ փաստաթղթերով, և առաջին անգամն է, որ «մուննաթ է գալիս» իր իսկ ստորագրած փաստաթղթի վրա։ 

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2065 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ