...

Սիգ եղիր

Սիգ եղիր

Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Գեղարքունիքի մարզում սիգի հետ մեր հարաբերությունը պետություն լինելու և չլինելու մեջ է: Երբեք սիգի հետ որպես պետություն և քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել»:

«ՉԻ». Բա, ասում ես: 3000 տարի մեր թագավորներն այս պարզ ճշմարտությունը անտեսում էին: Տիգրան Մեծը հելնում, հասնում էր մինչև Կապադովկիա ու Անտիոք, Միհրդատի հետ դաշինք էր կազմում, բայց սիգի հետ հարաբերություններ չէր հաստատում: Դրա համար էլ հռոմեացիները պատժեցին:

Աշոտ Երկաթը Սևանի կղզում լռվել էր, արաբները հարձակվում էին, ճնշում, ու այդ պահին սիգերը մեզ օգնելու փոխարեն իջնում էին ջրի հատակը: Նեղացած էին: 

Դաշնակները.... 1920 թվին, սխալ կարգախոս ընտրեցին, կրակն ընկանք, կապիտուլյացիայի ենթարկվեցինք: Ընդամենը պետք էր «Սիգ կամ ազատություն» գոռային: 

Իսկ Ալմա-Աթայում 1991 թվի էդ չարաբաստիկ հռչակագիրը.... ավելի լավ է՝ լռենք: 

Ժամանակն է, այո, հայ-սիգական հարաբերությունները կարգավորել: Մեր պետության ապագան այդտեղ է: «Նոր սիգեր, նոր տարածքներ», սա է մեր տեսլականը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ