...

Սկզբից ձեր ասածներին տեր եղեք

Սկզբից ձեր ասածներին տեր եղեք

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ հրավիրված ժողովում հայտարարել է. «Ակնհայտ է, որ այսօր նիստը պետք է նախագահեր ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես երեկ հանդիպում եմ խնդրել նախագահ Տեր-Պետրոսյանից, ցավոք չի ստացվել, որ անձամբ կարողանամ նրան փոխանցել և՛ գաղափարը, և՛ հրավերը»:

«ՉԻ». Ըհը: Այ հիմա Տեր-Պետրոսյանը պետք է վեր կենար, գար ձեր ինքնափիառին մասնակցեր: Փիառ, փիառ, ճիշտ եք հասկանում: Գար, կշիռ հաղորդեր ձեր այդ միջոցառմանը:

Մանավանդ Էդգար Ղազարյանը մի մարդու մասին է խոսում, որին ընդամենը մի քանի ամիս առաջ Արցախ հանձնող ու հողեր տվող էր համարում: Ո՞վ է տեսել, որ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ Արցախ հանձնողին հրավիրեն: 

Իսկ երբ Տեր-Պետրոսյանն էր խորհրդարանական ընտրություններից առաջ սրանց ասում՝ եկեք միավորվենք, շտկենք իրավիճակը, նույն այս կլուբում հավաքվածներից ոչ ոք չարձագանքեց, ոչ ոք բանի տեղ չդրեց: Հետևանքները տեսանք: Հիմա հանկարծ հիշել են:

Եվ հետաքրքիր է. իսկ Էդգար Ղազարյանն իր այս ժողովին հրավիրե՞լ է ՀՀ ԳԽ նախկին պատգամավորներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Մենակ Տեր-Պետրոսյանի անունը տվեց: Բա այն երկո՞ւսը: Եթե հրավիրել է, ինչի՞ չեն եկել, թող ասի:

Նու, այս դեպքում միայն Սերժ Սարգսյանի մասին է խոսքը: Ռոբերտ Քոչարյանը, որքան հասկացանք, տաք երկրներ է «չվել», ինչ-որ բիզնես-տուրի մեջ է: 


 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ