Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում խոսելով Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին, ասել է. «Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին։ Ամառը, իմիջիայլոց, Երևանում սովորականից ավելի շուտ է գալիս։ Եվ ամեն տարի մեր երկրում լինում է գարուն, ամառ, աշուն, ձմեռ»:
«ՉԻ». Հետո էլ ասում են՝ էս մարդը մանիպուլյացիաներ է անում, սուտ է խոսում, խեղաթյուրում է փաստերը, կեղծում պատմական իրողությունները:
Ըհը, շախ ու մատ արեց բոլոր վատաբանողներին: Տեսնո՞ւմ եք՝ ինչքան ճշմարտություն կա նրա խոսքերում: Ինչ ասել է, բոլորը փաստերով հիմնավորված է: Մանավանդ հիացրեց հենց մեր երկրում տարվա եղանակների վերաբերյալ պնդումը: Մեր օրերի Վիվալդին է, էլի:
Սա ռացիոնալ մտածելակերպով պետական գործչին հարիր դիրքորոշում է:
Այնպես որ, մենք արդեն գիտենք, թե ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ. դա այն է, որ տարին ավարտվում է դեկտեմբերի 31-ին, իսկ նորը սկսվում է հունվարի 1-ին: