...

Սրանց երկերեսանիությունն էլ է պատճառը, որ հանրությունն անտարբեր է

Սրանց երկերեսանիությունն էլ է պատճառը, որ հանրությունն անտարբեր է

«Արցախի ԱԺ-ն հրավեր չի ստացել. նման իշխանությունից ես սպասում եմ և՛ պորտապար, և՛ գունագեղ տոնակատարություն, զարմանալի չէ»:

Սա 168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի մեկնաբանությունն է:

«ՉԻ». Վիտալի Բալասանյանի թիմակիցը չի կողմնորոշվում: Ընդամենը մի քանի օր առաջ հրավիրել էին Արցախի անկախությանը նվիրված խորհրդարանական միջոցառմանը, որտեղ չկար ոչ գունագեղ տոնակատարություն, ոչ էլ պորտապար, բայց իրենց 3 հոգանոց խմբակցությունը դեմարշ արեց ու չմասնակցեց միջոցառմանը:

Եթե չեք մասնակցել ձեր պետության անկախության միջոցառմանը, իսկապես ի՞նչ իմաստ ունի մասնակցեք մեկ այլ պետության անկախությանը նվիրված միջոցառմանը, անկախ նրանից՝ կլինի պորտապար, թե ոչ: «Մեկ այլ պետություն» եզրույթը օգտագործում ենք հատկապես այս կնոջ քայլերը մեկնաբանելիս, քանի որ նրա առաջնորդ Վիտալի Բալասանյանը մշտապես արտահայտվել է, որ Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են և իրավունք չունեն խառնվելու մեկը մյուսի գործերին:

Նույն այս տիկինը մեծ ոգևորությամբ հունիսի 18-ին կիսվում էր Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի կադրերից: Իսկապես գունագեղ միջոցառում էր, որտեղ հավաքված ամբոխը հավատում էր, թե երկու օրից Ռոբերտ Քոչարյանը հաղթելու է, և իրենք տժժում էին Սիրուշոյի կատարումների ներքո:

Մի անգամ արդեն գրել ենք՝ սրանց նման երկերեսանիների պատճառով է նաև, որ հանրությունը անտարբեր է գունագեղ միջոցառումներ անցկացնելու ցանկություն ունեցողների մտադրությունների հանդեպ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   779 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ