...

Ավելի լավ է Նիկոլին խորհուրդներ տաք

Ավելի լավ է Նիկոլին խորհուրդներ տաք

Արցախի «Արդարություն» խորհրդարանական խմբակցության անդամները որոշել են Հայաստանում հասարակական կազմակերպություն հիմնել, որն ամենայն հավանականությամբ կղեկավարի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Երևի ավելի ճիշտ կլիներ, եթե Արցախի խորհրդարանի պատգամավորները Հայաստանում ոչ թե ՀԿ ստեղծեին, այլ ԽԿ՝ խորհրդատվական կազմակերպություն։ Նրանց տված խորհուրդներն իսկապես արժեքավոր կլինեին, հատկապես՝ հետևյալ թեմաներով․ «Ինչպե՞ս 22 հոգով փակ սենյակում ընտրել ժողովրդավարական երկրի նախագահ», «Ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունելու բացառիկ նշանակությունը անվտանգության տեսանկյունից», «Երկխոսության մերժումը որպես ազգային ինքնության պահպանման առանցքային երաշխիք», «Նյութական արժեքների արդարացի բաշխումը ճգնաժամային իրավիճակներում», և այլն։ 

Նիկոլ Փաշինյանն էլ նման կարգի խորհրդատվությունը հաստատ բարձր կգնահատեր, որովհետև կօգներ հասկանալ, թե ի՞նչ մեթոդներով կարող է Սյունիքում «խաղաղության դարաշրջան» բացելուց 9 օր առաջ մարզպետի պաշտոնը հանձնել ընդդիմությանը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ