...

Ստոպ-կադր

Ստոպ-կադր

Արցախի Ասկերանի շրջանի գրավված Ավետարանոց գյուղում ադրբեջանցիները պղծել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշարձանը:

Մինչ հայ հանրությունը զայրացած էր այս վանդալիզմից, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ցանկացած հուշարձանի պղծում անընդունելի է, հատկապես, եթե խոսքը պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանների մասին է, ապա ոչ մի այլ դիրքորոշում չի կարող լինել, ըստ էության, նույն պահին Երևանում պղծել են Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանը:

Մանավանդ այս օրերին, երբ արտաքին աշխարհին փորձում ենք ապացուցել, որ Ադրբեջանը չի կարող անվտանգության երաշխիքներ տալ՝ հաշվի առնելով նրա զինվորականների վանդալիզմը, այդ պահին մեզ թիկունքից հարվածում են հայ վանդալները: Այսպես էլ ապրում ենք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ