Այն, ինչ չփրկեց Խաչատուրովին, փրկեց Տիգրան Սարգսյանին:
Եթե չլիներ Տիգրան Սարգսյանի այսօրվա վերպետական միջազգային պաշտոնը, ապա նա այսօր առաջիններից մեկը պետք է լիներ, որ պատասխան տար Հայաստանը թալանելու համար:
2020 թվականին լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, և եթե նկարներում պատկերված անձնավորություններից մեկը նոր պաշտոն չմոգոնի Սարգսյանի համար, ապա Հայաստանի արդարադատությունը պետք է այդ մեծ կոմբինատորին մի շարք հարցեր ուղղի: Ե՛վ «Նաիրիտի» վարկի փոշիացումը, և՛ ոսկու պաշարների վաճառքը հարցերի ընդամենը մի փոքր մասն են կազմելու: