...

Ստուգել Բաբայանի տարիքը

Ստուգել Բաբայանի տարիքը

«Միայն 2019 թվականին ամբողջ պետական համակարգին վճարված պարգևավճարներով հնարավոր էր լուծել Գյումրու խնդիրների 70 տոկոսը: Մեզ իրական հեղափոխություն է պետք...»:

Այս չափազանց հուզիչ գրառման հեղինակը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է: 

«ՉԻ». Որքան էլ տարօրինակ հնչի, քննչական մարմինները պարտավոր են ևս մեկ անգամ ստուգել Բաբայանի տարիքը: Միգուցե սովորության համաձայն, դա էլ են կեղծել և դրանով է պայմանավորված, որ Բաբայանը միայն նոր է սկսել խոսել:

Տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում՝ միլիոններով պարգևավճար են ստացել, բայց հենց զրկվել են, սկսել են բողոքել դրա դեմ:

Հետաքրքիր է, իսկ Բաբայանը հաշվել է, թե Գյումրիում որքան բնակարան կկառուցվեր, եթե Քոչարյանը և Սարգսյանը, ինչպես նաև նրանց մետաստազները տարիներ շարունակ չթալանեին երկիրը: Օրինակ, մեկ միլիոն դոլարով, որ Սերժ Սարգսյանը վնաս է հասցրել պետությանը՝ թանկ դիզվառելիք գնելու պարտադրանքի արդյունքում, կարելի էր լուծել 50 բնակարանի խնդիր: Իսկ ամեն անգամ Բադեն-Բադեն այցելելու փոխարեն, կարելի էր մի քանի նոր Գյումրի կառուցել: 

Մի բանում Բաբայանը ճիշտ է: Մեզ պետք է իրական հեղափոխություն, որպեսզի բոլոր թալանչիները հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում, իսկ գույքը բռնագանձվի հօգուտ պետության: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1099 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ