...

Թաքուն պահում եք, որ ի՞նչ անեք

Թաքուն պահում եք, որ ի՞նչ անեք

Խորհրդարանական ընդդիմությունը իշխանությունից չի ստացել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը ներկայումս չունի բավարար լեգիտիմություն արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար:

«Այն կառավարությունը, որն ասոցացվում է բացառապես պարտության, հող հանձնելու, կապիտուլյացիայի հետ, որը չունի հանրային վստահություն, վստահաբար, չի կարող կազմակերպել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները չի բացառվում, որ ամեն կերպ գնան այդ քայլին՝ փորձելով պահպանել իրենց իշխանությունը, իրենց ադմինիստրատիվ լծակների կիրառմամբ հասնել հաղթանակի և պահպանել իրենց իշխանությունը»:

«ՉԻ». Բարի, ցավդ էլ տանենք: Նիկոլը բավարար լեգիտիմություն չունի արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: Ընդունեցինք: Իսկ ո՞վ ունի այդ լեգիտիմությունը: Իմիջիայլոց, այդ հարցը Էդմոն Մարուքյանը բհկ-ականներին տվել է, թե ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի լեգիտիմությունը ինչո՞վ է չափվում:

Գիտե՞ք, թե ինչ է պատասխանել մեկ այլ բհկական պատգամավոր Արման Աբովյանը. «Մենք ունենք, իհարկե, մեր վերլուծությունները, բայց թույլ տվեք առայժմ չարտահայտենք»:

Սա է մեր ընդդիմության որակը: Նիկոլը արտահերթ ընտրություններ չի կարող անցկացնել, որովհետև լեգիտիմ չի, իսկ Վազգեն Մանուկյանը լեգիտիմ է, որովհետև, որովհետև... չենք ասի, թե ինչի: Բա սա մանկապարտեզ չի՞: 

Ոչ մի վերլուծություն էլ չունեն: Հո չե՞ն ասելու, որ վերջին 20 տարում Վազգեն Մանուկյանը, նախագահական ընտրություններին մասնակցելով, ստացել է 0,9-ից մինչև 1,29 տոկոս ձայն: Սրանից ավելի խոսուն չափորոշիչ կա՞:

Իսկ ինչո՞ւ է ժողովուրդը մերժել Վազգեն Մանուկյանին: Որովհետև 20 տարի շարունակ սպասարկել է նախկին իշխանություններին՝ թիկունքով շրջված դեպի ժողովուրդը: Ասեք, դուք ասեք՝ Վազգեն Մանուկյանը վերջին 20 տարում պոզիտիվ ի՞նչ բան է արել: Որևէ քաղբանտարկյալի համար մատը մատին տվե՞լ է: Չէ: Ժողովրդավարության համար պայքարել է: Չէ: Ղարաբաղի հարցում նախկին իշխանությունների տարած քաղաքականությունից տարբերվող դիրքորոշում հայտնե՞լ է: Չէ: Բա ի՞նչ է արել, որ այսօր լեգիտիմ թեկնածու լինի: Կամ էլ՝ արդար ընտրություններ կազմակերպող գործիչ: 

Էդ անցյալ, մանցյալ, Ղարաբաղ կոմիտե հիմնադրել, տարածքներ գրավել... այդ հնարքները չեն անցնում: Շատերն են «Ղարաբաղ» կոմիտեից եղել, շատերն են տարածքներ գրավել: Հենց որ այս հարցերի պատասխանները կունենաք, վստահ ենք, թաքուն չեք պահի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1785 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ