...

Տարօրինակ պատանդը

Տարօրինակ պատանդը

«Ես ինձ համարում եմ իշխանությունների պատանդը»,- Արսեն Բաբայան:

«ՉԻ». Եվ այս անձնավորությունը համարվում էր նախկին իշխանությունների ամենապատրաստված իրավաբաններից մեկը: Այսպես աչքաչափով էլ դիմումներ է մուտքագրել «Մալբրի» համակարգ՝ մտածելով, թե ինչ կապ ունի՝ որ օրով ենք ձևակերպում Գագիկ Հարությունյանի դիմումը: Չէ՞ որ շեֆը դաբրո է տվել՝ Հրայր Թովմասյանը դառնալու է ՍԴ նախագահ, իսկ Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահ:

Փոխանակ պատասխանի, թե ինչու է կատարել ծառայողական հանցագործություն, իրեն հայտարարում է պատանդ: Փաստորեն, ըստ Բաբայանի, գործող իշխանությունները պատանդ վերցնելու նոր չափորոշիչներ են հորինել: Պատանդ ես, բայց կարող ես դուրս գալ, ասուլիսներ տալ և հայտարարել, թե շարունակում ես պատանդ մնալ: Գոնե շատ չկեղծելու համար, ասի որ «վիսիլկայի» մեջ գտնվող պատանդ է:

Պատանդ պահում էին նախորդ իշխանությունների օրոք: Ի պաշտոնե Բաբայանը քաջածանոթ կլինի այդպիսի տասնյակ պատմությունների. չէ՞ որ այդ տարիներին նաև զբաղեցրել է քրեակատարողական հիմնարկների ծառայության մամլո խոսնակի պաշտոնը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1392 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ