...

Թեմա կա

Թեմա կա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է. «Արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են:

Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.

1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:

2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ»:

«ՉԻ». Այ, էս ուրիշ բան: Էն իշխանություն, բան, դրանց դեմ ակցիաներ անելը մի տեսակ չէր ուտվում, էներգետիկա չկար:

Իսկ հիմա և՛ թեմա կա, և՛ սեփական հայրենասիրական պաթոսը ցուցադրելու հրաշալի առիթ: 

Իմիջիայլոց, դեսպանատների առջև Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներ վառելը հանկարծ չմոռանաք, առանց դրա ակցիաները իմաստազրկվում են:

Արցախի գոյությունը վտանգված է. միակ ճանապարհը բողոքի ակցիաներն են, մեկ էլ՝ լաո երգելը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ