Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, մայիսի 27-31-ը Հայաստանում սոցիոլոգիական հետազոտություն է անցկացվել, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը լիովին դրական է գնահատել հարցվածների 5,4 տոկոսը, հիմնականում դրական՝ 13,4-ը, ավելի շուտ բացասական՝ 24,2-ը, ընդհանրապես բացասական՝ 47,1-ը։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշն ընդամենը 18,8 տոկոս է, իսկ բացասականը՝ 71,3, իհարկե, զարմանալի չէ և բնականաբար՝ խիստ մտահոգել է իշխանություններին։ Ընդ որում՝ մեր տեղեկությունների համաձայն, այս թվերն ամենաշատը մտահոգել են ԱԱԾ-ին։ Նրանք մանրամասն ուսումնասիրել են Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի գործունեության արդյունքները (Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, ինքնորոշման իրավունքից հրաժարվելը, անկլավները հանձնելու պատրաստակամությունը, ՔՊ-ական չինովնիկների սանձարձակությունները և այլն) ու հանգել եզրակացության, որ այս ամենը լիովին դրական գնահատել կարող են միայն թմրամիջոցների ազդեցության տակ գտնվողները, հետևաբար՝ լիովին դրական գնահատածների 5,4 տոկոսանոց ցուցանիշը վկայում է Հայաստանում թմրամիջոցների շրջանառության ծավալների կտրուկ աճի մասին։