...

Տգետ քաղաքագետը

Տգետ քաղաքագետը

«Այսքան տգետ պատգամավորներ Հայաստանում երբեք չեն եղել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«ՉԻ». Մեկ անգամ ևս կրկնենք՝ Դանիելյանն իրեն քաղաքագետ է կոչում: Այսինքն՝ գործի բերումով պետք է գոնե մակերեսային պատկերացում ունենար, թե ինչ կերպարներ կային նախկին խորհրդարաններում և տեղի՞ն են արդյոք նման զուգահեռները: 

Գործող խորհրդարանում կա ընդամենը մեկ մականունավոր պատգամավոր այն դեպքում, երբ նախկինում նրանց թիվը մի քանի տասնյակ էր: Գործող պատգամավորների 95 տոկոսը ժամանակին ստացել է բարձրագույն կրթություն՝ ի տարբերություն նախկինների, որոնք դիպլոմի մասին սկսել էին մտածել 40-50 տարեկանում: Այսինքն՝ այն ժամանակ, երբ փող էին ունեցել և կարողացել դիպլոմ գնել:

Փաստորեն, Դանիելյանի համար Շմայսը, Լֆիկը, Մանվելը, Սեյրանը, Թոխմախի Մհերը, Քեթրինի Միհրանը, Նեմեց Ռուբոն, Թունելի Հակոբը, Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, ՍԱՍ-ի Արտակը, Գալուստ Սահակյանը, նրա որդին՝ Արման Սահակյանը, Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը և այսպես տասնյակ անուններ ավելի խելացի են, քան գործող պատգամավորները: Մինչդեռ գործող պատգամավորները ոչ միայն հեռացրեցին նախկին տգետներին, այլ նաև ստիպեցին, որ Դանիելյանի նման «ինտելեկտուալները» ստիպված պատռեն իրենց դիմակները և նման ախմախություններ դուրս տան:

Նախկին և ներկա խորհրդարանները համեմատել և գալ այն եզրակացության, որ ներկաներն ավելի տգետ են, քան նախկինները, պետք է առնվազն տգիտության մագիստրոսի գիտական աստիճան ունենալ: Ամենայն հավանականությամբ, Քոչարյանին ծառայելու ընթացքում Դանիելյանը հասցրել է ձեռք բերել այդ տիտղոսը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2287 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ